Թեմա
«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»
Նպատակ
Ազգային երգի միջոցով նպաստել երաժշտական ճաշակի ձևավորմանը:
Խնդիրներ
Առկա երգացանկի հետ ծանոթացում:
Առկա երգացանկից հատուկ երգերի ընտրություն:
Վերլուծական և տեղեկատվական նյութի ներկայացում և տրամադրում:
Մասնակիցներ
Նախագծի ղեկավար և համակարգող՝ Մարինե Մկրտչյան
Կատարողներ.
Տաթև Ստեփանյան
Լիանա Տեր — Պողոսյան
Սյուզի Մարգարյան
այլ կատարողներ:
Երգերի կատարման փուլում միանում են կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները, քոլեջի ուսանողները, դասավանդողները:
Ընթացք
Կոմիտասի երկերի ժողովածուներից որոնել, գտնել, ընտրել Կոմիտասի կողմից գրառված, բայց չկատարված ժողովրդական երգերը: Դրանք վերականգնել (Կոմիտասի հատորների մեջ ազգային երգերի տեքստը հազվադեպ է ներկայացվում նոտաների հետ, վերականգնման համար հարկավոր է իմանալ ազգային երգի կառույցը, երգերի ստեղծման սկզբունքը), սովորել, յուրացնել, կատարել ազգային երգին հատուկ հնչերանգով, ազգային մտածողությամբ: Ներկայացնել (պրեզենտացիա) նախ Կրթահամալիրում, ապա՝ տարածել համերգային գործունեության, երգուսուցման և համացանցի միջոցով:
Ձայնագրություններն իրականացնում է Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի ղեկավար Կարեն Խաչատրյանը:
Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը
Նախագիծը անընդհատ է և շարունակական։
Արդյունք
Ձայնագրված երգերը կկիրառվեն որպես ունկնդրման նյութեր՝ հարստացնելով ոչ միայն կրթահամալիրի Ձայնադարանը, այլև՝ Կոմիտասի արխիվը։
2 комментария (+add yours?)