Նախագիծ. «Պարապմունք-համերգները նախակրթարանում, կրտսեր և միջին դպրոցում»
Պարապմունք-համերգների նպատակը
- սովորողների երաժշտական կրթում,
- նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում,
- երաժշտական և գեղարվեստական մտածողության ձևավորում:
Խնդիրները
- երաժշտություն ունկնդրելու կուլտուրայի ձևավորում
- հանդիսատես – կատարող կապի ստեղծում,
- համերգային կանոններին գիտակ ունկնդրի ձևավորում,
- ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում,
- ստեղծագործական երևակայության զարգացում:
- երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
- երաժշտարվեստի զարգացում:
Ընթացքը
Սովորողներին ուսուցանել ծրագրային երգեր, ազգային պարեր: Երգերը սովորողների օգնությամբ բեմականացնել, խաղալ, կատարել հարվածային, շրխկան, «բնական նվագարաններով»: Նախօրոք տնօրենին տեղեկացնել նախագծով իրականացվող դաս-համերգի մասին, պայմանավորվել դասարանի դասվարի, նախակրթարանի դաստիարակի հետ: Կազմած ծրագրով կատարել գործերը՝ հնարավորինս կատարման մեջ ներքաշելով հանդիսատեսին: Անկաշկանդ, անմիջական մթնոլորտ ստեղծելու համար հանդիսատեսը պետք է դառնա նաև կատարող: Դրա համար նախօրոք հանդիսատեսն էլ է պատրաստվում և կատարում իր տարիքին համապատասխան ծրագրային ստեղծագործություններ:
Համերգի ծրագրում կարող են կատարվել երգեր, պարեր, ունկնդրման համար նախատեսված ստեղծագործությունների ուղեկցում շրխկաններով, հարվածային, «բնական նվագարաններով», մանկական ճվիկներ, խաղիկներ, ասիկներ (նախակրթարանի սաներ, 5 տարեկաններ), ներկայացնել փոքրիկ բեմադրություններ, բանաստեղծություններ (համագործակցում դաստիարակի, դասվարի, առարկայական դասավանդողի հետ), մնջախաղ՝ երաժշտության ուղեկցությամբ:
«Պարապմունք — համերգ» նախագիծը խնդիր ունի նաև ներկայանալ կրթահամալիրից դուրս, այլ դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում՝ ներկայացնելով և տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:
Արդյունքը
Արդյունքում սանը, սովորողը
- կլինի ուշադիր ունկնդիր,
- կիմանա ինչպես կատարողին, այնպես էլ ունկնդրին ներկայացվող պահանջները,
- կկարողանա այլ վայրերում իրականացվող համերգներին լիարժեք մասնակից լինել:
2 комментария (+add yours?)