Բարձունքի հաղթահարում. ուղևորություն Արայի լեռ

Վայրը՝ ԾաղկեվանքԱրայի լեռ 

Մեկնում՝ հունիսի 4-ին՝ ժամը՝ 9:00, վերադարձ՝ 18:00

Նախագծի մասնակիցներ

Երաժշտության ուսումնական կենտրոնի դասավանդողներ և լրացուցիչ կրթության սովորողներ

Տեղեկություն

Լեռան բարձրությունը 2577մ. է: Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի  թագուհու՝ Շամիրամի հետ։

Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուս: Նրա մոտակա բնակավայրերից են Նոր Երզնկան, Եղվարդը, Զորավանը, Սարալանջը, Երնջատարափը, Հարթավանը, Արտաշավանը, Սաղմոսավանքը,  Հովհաննավանքը, Կարբին, Մուղնին: Նոր Երզնկայից դեպի լեռան ճանապարհին են գտնվում Դեմիրճյանի այգիները։ Նրա արևմուտքում են գտնվում Աշտարակը և Քասախ գետի կիրճը, իսկ Արարատյան դաշտը և Երևանը՝ նրա հարավում։

Նպատակը՝

  • Բարձունքի հաղթահարում
  • Քայլարշավ
  • Տեղանքի ուսումնասիրում
  • ձայնագրություններ, ֆոտոպատումներ, ուսումնական ֆիլմեր

Խնդիրները՝

  • Նախագիծը ներառում է աշխարհագրական, տեղանքի հետազոտական, հայրենագիտական խնդիրներ
  • Կոտայք, Արագածոտն աշխարհի ճանաչում

Արդյունք՝

Ակնկալում ենք ունենալ մի շարք ուսումնական նյութեր տեղանքի, Ծաղկեվանքի, բուսական աշխարհի վերաբերյալ

Անհրաժեշտ ուսումնական գործիքներ՝

Անհատական թվային միջոցներ

  •  Ֆոտոխցիկ
  • տեսախցիկ,
  •  ձայնագրիչ

Ուսումնականնախապատրաստական աշխատանք

Տեղանքի, լեռան, Ծաղկեվանքի վերաբերյալ համապատասխան նյութերի փնտրում, ծանոթացում, ուսումնասիրում:

 Պատասխանատու՝ Ս. Ճաղարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: