Նախագիծ. Ռիթմ, ռիթմիկ նվագակցություն

IMG_9289

Նախագիծ

  1. Թեմա

Ռիթմ, ռիթմիկ նվագակցություն

  1. Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

Կրտսեր, միջին դպրոցի սովորողներ

  1. Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:

  1. Աշխատանքի ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նպատակը

  • ռիթմի զգացողության զարգացում,
  • երաժշտական ճաշակի ձևավորում:

Խնդիրները

  • տարրական նոտագրագիտության ուսուցում,
  • տևողության կատարում «բնական» (ծափ, ոտքի հարված, մատների ճթթոց, ձեռքերով հարված ծնկներին), հարվածային, շրխկան, չխկչխկան և այլ նվագարանների օգնությամբ,
  • դասարանական հարվածային, շրխկան նվագարանների համույթի ստեղծում:

Ընթացքը

  • երաժշտական հնչյունի տևողության ուսուցում՝ «մեծի» և «փոքրի» քայլերի միջոցով,
  • տարբեր ռիթմիկ վարժությունների կատարում՝ «բնական» (ծափ, ոտքի հարված, մատների ճթթոց, ձեռքերով հարված ծնկներին), հարվածային, շրխկան, չխկչխկան և այլ նվագարաններով,
  • ռիթմիկ վարժությունների կատարում միաձայն, երկձայն, կանոնով,
  • ունկնդրման նյութերից ընտրել համապատասխան ստեղծագործություններ, սովորողների հետ ստեղծել ռիթմիկ նվագակցություն, նոտագրել և կատարել համապատասխան նվագարաններով:

Արդյունքները

Սովորողը կիմանա

  • երաժշտական հնչյունի տևողությունը,
  • տևողություններով ռիթմիկ պատկերներ ստեղծելու և կատարելու ձևը,
  • երաժշտական հնչյունի գրառման սկզբունքը, մտածողությունը,
  • խմբավարի հետ աշխատելու ձևը:

Սովորողը կլինի

Հարվածային նվագարաններով տևողությունները կատարող, երաժշտական խմբային աշխատանքում իր և մյուսների դերն ու կարևորությունն իմացող:

Սովորողը կկարողանա

  • ճիշտ կատարել ուսուցանված տևողությունները՝ «բնական» (ծափ, ոտքի հարված, մատների ճթթոց, ձեռքերով հարված ծնկներին), հարվածային, շրխկան, չխկչխկան և այլ նվագարաններով,
  • ինքնուրույն ստեղծել տարբեր ռիթմիկ պատկերներ և դրանք կատարել,
  • կատարել ռիթմիկ նվագակցություն ունկնդրվող երաժշտությանը,
  • ռիթմիկ պատկերներով ստեղծել պարզագույն մեղեդիներ,
  • գրի առնել պարզ երաժշտական ստեղծագործությունների ռիթմիկ կառույցը:

Արդյունքում ստեղծվում է հարվածային, շրխկան, «բնական նվագարանների» նվագախումբ, որը կարողանում է ներկայացնել ուսումնական գործընթացի ընթացքում ստեղծված ռիթմիկ ստեղծագործությունները: Այստեղից էլ բխում է նոր նախագիծ՝ «Հարվածային, շրխկան նվագարանների նվագախումբը, ռիթմիկ խաղերը՝ ռիթմի և ստեղծագործական երևակայության զարգացման արդյունավետ միջոց»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: