Հերթական անգամ, ներկայացնելով Կոմիտասի ժողովրդի գրառած երգերը , համոզվում եմ, որ ճիշտ է ընտրած հանդիսատեսն ու միջավայրը: Շնորհակալ եմ բոլորից, առաջին հերթին Կոմիտասից, որ այնքան խորագետ ու հանճարեղ էր, որ կատարեց այսպիսի մեծ ազգանվեր գործ, իմ հանդիսատեսից, որ ամբողջ խորությամբ ընկալեց կատարված գործը: Եվ, իհարկե, մեր տիարից ու մաեստրո Թոփիկյանից, որոնք այդպիսի գնահատական տվեցին:
Իսկ աշխատախմբի գնահատականը, որ այդպիսի հավատով ու նվիրվածությամբ կանգնեց իմ կողքին ու սիրով կատարեց հայ երգը, կտա ժամանակն ու ազգը: