«Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր» նախագիծ. արդյունք

«Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր»  նախագծի արդյունքները. Հոդված Դպիր մանկավարժական հանդեսին

Ավետիս. կատարում են Հարավային դպրոց – պարտեզի 2-րդ և 5-րդ դասարանների սովորողները

Հովհաննես Երզնկացի Պլուզ  «Այսօր ձայնն հայրական»

կատարում են Հարավային դպրոց – պարտեզի 2-րդ և 5-րդ դասարանների սովորողները

Հատված Սուրբ Պատարագից, «Սուրբ Աստված» և «Քրիստոս ծնավ և հայտնեցավ». կատարում են Հարավային դպրոց – պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողները

Ավետիսներ

Ընտանիքը նոր էր բոլորած լինում ընթրիքի սեղանի շուրջ, երբ սկսվում էր «Ավետիս» երգող խմբերի այցը: Սպիտակ շապիկ հագած պատանիների 3-5, երբեմն` 6-7 հոգիանոց խմբերը շրջում էին տնետուն: Առջևից գնում էր «շուն թակողը»` մահակը ձեռքին, (սա պետք է քշեր հարձակվող շներին), նրան հետևում էին «ալյուր տանողը»` տոպրակը շալակին, «ձու հավաքողը»` թասը գլխին և մյուսները: Նրանցից մեկը կամ երկուսը մտնում էին տուն, իսկ մյուսները բարձրանում էին տան տանիքը և երդիկից պարանով կամ գոտիներով կախում տոպրակ կամ գուլպա կամ քթոց (սալա): Երգում էին «Ավետիս», որոնք շատ բազմազան էին: Դրանցում դրսևորված էին Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, գովերգվում էին Փրկչի առաքինությունները, հրաշագործությունները և այլն: Սակայն կային Քրիստոսի հետ կապ չունեցող երգեր, որոնցում հնչում էր ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման, և, այնուամենայնիվ, որպես ծննդյան երգեր, դրանք նույնպես կոչվում էին «Ավետիսներ»: Բոլոր երգերը վերջանում էին «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» խոսքերով: Ավետիս պտտողներին գյուղացիները տալիս էին ձու, յուղ, դրամ և ուրիշ նվերներ:

Ավետիս. կատարում են Հարավային դպրոց – պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողները

Սուրբ Ծնունդին երեխաների խումբը, որոնց ժողովուրդը համարում էր Աստծո կողմից ուղարկած հրեշտակներ, այցելում էին բոլորի օջախները: Եթե որևէ տուն մոռանում էին մտնել, տանեցիք համարում էին վատ նշան և որոշում, որ «Աստված երես է թեքել իրենցից, և սպասվում է վատ տարի»: Այդ պատճառով երեխաները ուշադիր էին և բաց չէին թողնում ոչ մի տուն:

Ընկույզներով խաղում են Հարավային դպրոց – պարտեզի 1-5-րդ դասարանների սովորողները

Ընկույզներով չարխափան են պատրաստում Հարավային դպրոց – պարտեզի 5-րդ դասարանի սովորողները: 2-րդ դասարանի սովորողները նախ դիտում են, ապա փորձում պատրաստել Չարխափանի համար թելից կախված ընկույզը: Ընկույզներով խաղում են 2-րդ դասարանի սովորողները:

Ընկույզներով խաղում են Հարավային դպրոց – պարտեզի 3-4-րդ դասարանների սովորողները, դասավանդողները:

Ընկույզներով խաղում են Քոլեջի նախակրթարանի սաները

Ներկայացված է ամանորյա ծիսական Չարխափանի պատրաստման եղանակը: Պատրաստել և պատրաստում են Քոլեջի Նախադպրոցական կրթության ուսանողները: Պատրաստման եղանակը ներկայացվում է քոլեջի 5 տարեկաններին:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մե՜ծ Ավետիս:

Միմյանց բարի լուր՝ ավետիս են բերել Հարավային դպրոց-պարտեզի 1-ին, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողները և 5 տարեկանները:

Բարեմաղթանքները սիրով հղեցին և ընկույզների մեջ պահ տվեցին Հարավային դպրոց-պարտեզի 3-2 դասարանի սովորողները. դասվար՝ Տաթև Մելքոնյան

Տարեհաց, «Ասիլ-Վասիլ»-ներ են պատրաստում Հարավային դպրոց-պարտեզի 5(6) տարեկանները, 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները:

Չարխափան – չխկան — շրխկան

Չխկացնում-շրխկացնում են Հարավային դպրոց – պարտեզի 5 տարեկանները. դասվար՝ Գոհար Սմբատյան

Ծիսական Ամանոր. Քոլեջ, Նախադպրոցական կրթություն

Գոհար Բալջյանը և 4-5-րդ դասարանների սովորողները ներկայացնում են ամանորյա բարեմաղթանքներ

Կրթահամալիրի տնօրենի օրագրիցԱվետի՜ս… Էս մեր Մարինեի շարքի համար ուշքս գնում է… Ի՜նչ նախագիծ է իրագործվում…

http://mskh.am/am/65891

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: