Նախագիծ. «Դաստիարակների երաժշտական լաբորատորիա»

IMG_2019

Նախագիծ. «Դաստիարակների երաժշտական լաբորատորիա»

Նպատակ

Ինքնազարգացում, ինքնակրթություն, մեթոդական մշակումներ:

Խնդիրներ

  • Երգչախմբի կազմավորում՝ որպես ինքնազարգացման, ինքնակրթության միջոց, որը կատարելու է ազգային, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, երգերի բազմաձայն մշակումներ,
  • 2-5 տարեկան սաների համար երգերի մեթոդական մշակումներ, որոնք կփորձարկվեն խմբերում, կքննարկվեն երաժշտական լաբորատորիայում,
  • նախագծային աշխատանք:

Ընթացքը

Որպես երաժշտական ինքնակրթության, ինքնազարգացման միջոց ստեղծվում է երգչախումբ, որը սովորում և կատարում է ազգային, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, երգերի բազմաձայն մշակումներ: Երգերի բազմաձայն մշակումներն իր վրա է վերցնում «Սեբաստացիներ» վոկալ համույթը, որի անդամները նաև օգնում են երգչախմբի կայացմանը՝ մասնակցելով պարապմունքներին:

Պարապմունքների երկրորդ մասի ընթացքում կատարվում են մեթոդական մշակումներ: Օրացույցով, նախագծով աշխատանքի համար ընտրում են համապատասխան երաժշտական ստեղծագործությունը և կատարում համատեղ մշակում, որի արդյունքում ստեղծվում է ստեղծագործության կատարման այն ձևը, որը կարող են կատարել սաները: Խմբերում փորձարկելուց հետո կատարվում է համապատասխան փոփոխություն և վերջնական տեսքի բերվում: Այս կարգի աշխատանքի կարևորությունը՝ յուրաքանչյուրի փորձի փոխանցումն է միմյանց: Չկա թելադրանք, յուրաքանչյուրը կարող է ունենալ կատարման իր տարբերակը և այն ներկայացնել երաժշտական լաբորատորիային:

Լաբորատորիայի ղեկավարը, անդամները ներկայացնում են տարբեր նախագծեր, որոնց իրականացման ընթացքը մշակվում է լաբորատորիայում, փորձարկվում՝ խմբերում: Նախագծերի ընթացքը ներկայացվում է լաբորատորիայի բլոգում:

Դաստիարակների երաժշտական լաբորատորիայի երգչախմբում ձեռք բերելով ազգային երգեցողության հմտություններ` դաստիարակը խմբում՝ երաժշտության դաստիարակի հետ, երաժշտական լաբորատորիայում՝ մյուս մասնակիցների հետ, ազգային երգի ճիշտ զգացողությամբ կարողանում է սանին փոխանցել այն կարևորը, որ դրված է երգի մեջ, նաև՝ շարժումներով, խաղով, ներկայացմամբ: Այս դեպքում մանկական ընկալմամբ կատարումն էլ՝ սխալներով ու հնարելով, ներկայանում է իր գույներով, ձևերով, հետաքրքիր լուծումներով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: