«Կրթական փոխանակումներ» նախագիծ
Նպատակ
- Հեղինակային կրթական ծրագրի տարածում,
- գեղագիտական ճաշակի զարգացում,
- ազգային մշակույթի յուրացում:
Խնդիրներ
- Կոմիտասյան երգերի ներկայացում, կատարում,
- պարերգերի ներկայացում, ուսուցում, կատարում:
Ժամանակացույց
Հոկտեմբերի 6
Տարիքային խումբ
Տարատարիք սովորողներ, դասավանդողներ:
Ընթացք
«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով ընտրած 10 երգ (երգերից մի քանիսը կան «Կաքավիկ» երգարանում, որի մի քանի օրինակ նվիրաբերվում է կրթահամալիրի կողմից) ներկայացվում է մասնակիցներին, որոնք ուսուցանվում են և կատարվում:
Ներկայացվում են «Պարերգը՝ որպես երաժշտական գործունեության բաղկացուցիչ» նախագծով ընտրած պարերգերը, որոնք նույնպես ուսուցանվում են և կատարվում համապատասխան պարով:
Արդյունք
Մասնակիցները կարողանում են կատարել երգերը, պարերգերը: Միանում են կրթահամալիրի «Հոկտեմբերի 7, «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում Կոմիտասով, պարերգով Մաշտոցին այցի» նախագծով ներկայացվող ուսումնական համերգային ծրագրին: