Ավետիս -1 . կատարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության դասավանդող Տաթև Ստեփանյանը, ձայնագրությունը կատարվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:
Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:
Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Ավետիս — 2. կատարում են Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողները՝ երաժշտության դասավանդող Սոֆյա Գրիգորյանի նախաձեռնությամբ, նվագակցում է Տաթև Մանվելյանը: Ձայնագրությունը կատարվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:
Ավետիս — 2
Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:
Ավետիս — 3. կատարում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության դասավանդողներ Մարինե Մկրտչյանը և Տաթև Ստեփանյանը: Ձայնագրությունը կատարվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:
Ավետիս — 3
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Երևեցավ ի մեջ մարդկան, ավետիս,
Այսօր սուրբ կույսն անապական, ավետիս,
Ծնավ եբեր զանմահ արքայն, ավետիս,
Այսօր հրեշտակք հերկնից իջան, ավետիս,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, ավետիս:
Հայր մեր
Հա՜յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շընորհ
Լի ու լի ամեն օր,
Հա՜յր մեր,
Կյա՛նք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՜յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե Սուրբ խաչով,
Հա՜յր մեր,
Դու պահապան մեր:
Քրիստոս ի մեջ
Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:
Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:
Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:
Սուրբ Աստված
Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,
Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ: