Հոդված. «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագծի երգերի տարածման ճանապարհները

Моментальный снимок 2 (10-7-2017 8-10 AM)

«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագծի երգերի տարածման ճանապարհները

Չորս տարի առաջ իմ կողմից ներկայացվել է «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագիծը, որն անընդհատ է և շարունակական: Բնական է՝ միշտ չէ, որ կարող ես կանխատեսել սկսած գործի հաջողությունը, բայց ակնկալում ես: Ուր կտանի այն՝ չէի մտածում, օրերով Կոմիտասի հատորների մեջ փնտրում էի ու գտնում գրառած ազգային երգեր, նախ՝ յուրացնում, փորձում կռահել՝ ինչպես է կատարվել, ինչ «տեսք» է ունեցել այն մարդկանց կատարմամբ, որոնք էլ հանդիսանում էին դրա ստեղծողները, լավ «մարսում», ապա գտնում կատարողներ, աշխատում նրանց հետ: Այսպես սկսեցի ու մինչև օրս շարունակում եմ Կոմիտասի գրառած երգերի հայտնաբերումը, վերականգնումը, կատարումը, ձայնագրումը, տարածումը: Կատարվում և ձայնագրվում են նաև ազգային այն երգերը, որոնք չեն կատարվում, տարածված չեն: Որ այս նախագիծը կդառնա իմ աշխատանքի, կյանքի կարևոր գործերից մեկը, հաստատ չէի պատկերացնում: Սիրով, կարևորած գործ է, ուսումնասիրելու, հետազոտելու մեծ տարածք՝ միայն հասցրու վարել: Այս տարիներին կատարվել  և  ձայնագրվել են

  1. Աբարանը քարոտ ա
  2. Ախ, լոթի Մարան
  3. Այն վերի գլխախնձոր
  4. Էրնեկ ես ծառ էղնեի
  5. Ընկերով կայնած քուչեն
  6. Թագվոր, քո ձիուն
  7. Թագվորագովք
  8. Լեզուս չի խոսում, լալ եմ
  9. Ծաղիկ ունիմ շատ բաց ա
  10. Ծառ խնկենին որ ծաղկեցավ
  11. Ծառի տակի կար կանեմ
  12. Կաքավն էկավ
  13. Հե~յ, գյուլ եմ
  14. Հո~յ, յար
  15. Ձուն դնեմ թավեն, խաշեմ
  16. Մարե
  17. Շուշո
  18. Ջա~ն, ծաղիկ, ջա~ն
  19. Սարեն կուգաս
  20. Տարան Նուբարըս, տարան
    երգերը:

Ազգային ծեսերն իմ տարերքն են, անընդհատ փնտրտուքի մեջ եմ՝ ինչպես վերականգնել, կյանքում իրականացնել, եթե ոչ իր սկզբնական տեսքով, գոնե արդի հայի կեցությանը, մտածողությանը,  հոգեբանությանը, հավատքին, և այլն, հարիր: Ու երբ որոշվեց իրականացնել կրթահամալիրի Խորեն Հազարումյանի և Լուսինե Աբրահամյանի հարսանեկան ծեսը, ես բոցավառվեցի: Հարկավոր էր լուրջ ուսումնասիրել հայկական ավանդական հարսանեկան ծեսը, ծիսական գործողություններին համապատասխան երգեր գտնել, սովորել չիմացածը, դրանք դարձնել բոլորին հասանելի: «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրություն» նախագծով կային հարսանեկան ծիսական երգեր, որոնք առաջին հերթին ընդգրկվեցին՝ «Այն վերի գլխախնձոր» կատակային բնույթի, «Թագվոր, քո ձիուն» փեսայի գովքի շարքին նաև՝ ձիու հանդերձանքի գովքի, «Գնացե՛ք, ասե՛ք, թա՛գվորամեր» ծիսակական ծառի գովքի, «Օրհնե Հիսու՛ս, օրհնե Քրիստո՛ս» օրհներգ հարսանեկան ծիսական, ինչպես նաև՝ «Սարեն կուգաս», «Կաքավն եկավ» սիրային երգերը: Կատարվեցին կրթահամալիրի «հարսանքավորներ» դարձած դասավանդողների, սովորողների կողմից:
Համբարձման ծիսական արարողակարգին կատարվող երգերը համալրվեցին «Հե~յ, գյուլ եմ», «Ջա~ն, ծաղիկ, ջա~ն» երգերով:
Պարերգերի շարքը լրացրեցին «Աբարանը քարոտ ա», «Ախ, լոթի Մարան, «Էրնեկ ես ծառ էղնեի», «Ընկերով կայնած քուչեն», «Ծառի տակին կար կանեմ», «Կաքավն էկավ», «Մարե», «Սարեն կուգաս» պարերգերը:

Կրթահամալիրում երգերի տարածումն իրականացնում են երաժիշտները, որոնք տարբեր տարիքային խմբերին, դասավանդողներին ուսուցանում են ինչպես երաժշտության, այնպես էլ առավոտյան ընդհանուր պարապմունքներին, Մեդիաուրբաթներին: Քոլեջում ուստարվա սկզբից ոչ միայն պարբերաբար ուսուցանվեցին պարերգերը, այլև կարճաժամկետ նախագծով ստեղծվեցին ուսուցողական տեսահոլովակներ , որոնցից մեկը՝ «Ախ, լոթի Մարան»-ն էր: Մեդիաուրբաթներից մեկի ծրագրում, որի պատասխանատուն քոլեջն էր, կատարվող երգերի մեջ ներառված էին «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրություն» նախագծով կատարված «Ընկերով կայնած քուչեն», «Լեզուս չի խոսում, լալ եմ», «Ծառի տակին կար կանեմ» երգերը: Ի՜նչ համախմբված, պատասխանատվությամբ, սիրով կատարեցին, իսկ ի՜նչ ցնծություն էր Մարմարյա սրահում, պարզ երևում էր՝ երգերը ոչ միայն գիտեն, այլև սիրում են ու ազգային ոգով էլ կատարում:
Այդ երգերի տարածման մեջ իր կարևոր դերն ունի «Սեբաստացիներ» վոկալ համույթը, որը բազմաձայն տարբերակով կատարում և տարածում է՝ կատարելով տարբեր տոներին, նախագծային ելույթներին: Համույթը , ազգային այլ երգերի թվում, կատարել է «Ծառի տակին կար կանեմ», «Հովն ընկավ», «Թագվորագովք», «Մարե», «Աբարանը քարոտ ա», ինչպես նաև ազգային «Լուսնըկի լուսը», «Աման, Մարո», «Էրթանք սարերը սեյրան», «Վեր, հա, վեր, վեր», «Ցորեն եմ ցանե», «Ցոլակով յար ջան, արի»,  «Հարսնուկ եմ» երգերը:

Շուտով ներկայացնելու ենք  Կոմիտասի գրառած երգերի նոր փունջ: Բացի Սյուզի Մարգարյանից («Ես սարեն կուգայի») և Լիանա Տեր-Պետրոսյանից («Ալ ու ալվան ես առել»), կատարողների շարքում ներգրավվել են կրթահամալիրում նոր աշխատող երաժիշտներ Մարիամ Մնացականյանը («Ջա՜ն, աղբեր», «Դե, գյուլում, նայ, նայ») և Աննա Երիցյանը («Օրհնե, Հիսուս», «Գնացեք ասեք», «Ծալ էրա»): Հետաքրքիր փաստ՝ դեռ ոչ մեկը չի հրաժարվել Կոմիտասի գրառած երգերը կատարելուց, որքան էլ տարակուսել են՝ կկարողանա՞ն, կստացվի՞, իրե՞նց երգն է, միևնույնն է, չեն հրաժարվել, փորձել են, սիրով, մեծ պատասխանատվությամբ կատարել: Սովորաբար ձայնագրությունը կատարվում է որոշ ժամանակ անց, երբ երգը բոլոր բջիջներով ներծծվում ու ընդունում է այն տեսքը, ինչպիսին պատկերացնում է կատարողը: Նույն երգն է, բայց տարբեր գունային երանգներով է կատարվում տարբեր կատարողների կողմից, և դա է երգի մարսման, տարածման ճանապարհը: Բարի երթ մեր ազգային երգերին:

(Դպիր  6 (130))

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: