Հունիսմեկյան երեխաների պաշտպանությունը կրթահամալիրում սկսվեց նրանց մշակութային պաշտպանությամբ, երբ ամբողջ սրահը ինքն իրեն պաշտպանեց՝ կատարելով Կոմիտասի գրառած 10 ազգային երգ: Կեցցե՛ք, սրահում կրթահամալիրի երաժշտության ծրագրային երգերի այսպիսի պայծառ, լուսավոր, անմիջական կատարում լսելը յուրաքանչյուրի համար իսկական տոնական տրամադրություն փոխանցեց: