Նախագիծ
Երաժշտության դասընթացի կազմակերպումը հանրակրթական դպրոցում
Ծրագրում. Երաժշտության դասընթացի կազմակերպումը հանրակրթական դպրոցում
- դասընթացի գործունեության ձևերը, կազմակերպումը կրտսեր, միջին, ավագ դպրոցում,
- կազմակերպում ըստ կրթահամալիրի օրացույցի,
- նախագծային ուսուցում:
Կրթահամալիրում երաժշտության դասընթացի կազմակերպումը
Կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով
Կրթահամալիրի երաժշտության կրթական ծրագիրը ներկայացված է ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով: Երաժշտությունն էլ, որպես դասընթաց, կրթահամալիրում նախագծային է: Ուսումնական երաժշտական նախագիծը կազմվում է ըստ կրթահամալիրի օրացույցով որոշված նախագծերի: Երաժշտության դասավանդողը ազատ է նյութի, թեմայի ընտրության մեջ: Նախագիծը պետք է համապատասխանի տարվա եղանակին, ծեսին, թեմային: Նյութերը կարող են լինել տարբեր, ծիսականներից որոշները՝ կրկնվել, հետազոտական աշխատանքի արդյունքում պեղված նոր ծրագրային երգեր կատարվել:
Գործունեության յուրաքանչյուր ձև կազմակերպվում է ստեղծագործական միջավայրում: Կրտսեր դպրոցում երաժշտության դասավանդման մեթոդական նկարագրությունն ընդամենը փոքր ուղղություն է, փորձի ամբողջացում, որն անընդհատ ենթարկվում է փոփոխության, ըստ այդմ էլ՝ լրամշակման ենթարկվում անընդհատ: Միապաղաղությունը բացասաբար է ազդում մանկական ուղեղի գործունեության վրա: Յուրաքանչյուր մանկավարժ միշտ պետք է կարողանա գործընթացի կազմակերպման հետաքրքիր, արդյունավետ, նոր ձևեր, նախագծեր, այլ միջավայր գտնել:
Ներկայացվում է նախագծային աշխատանքի և դասի կազմակերպման ձևերից.
Պարապմունքի այս ձևը կիրառվում է արդեն երկրորդ տարին, բավական հետաքրքիր ու արդյունավետ է:
Քայլարշավ – պարապմունք – համերգ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում
2. Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց
3. «Ռիթմ, ռիթմիկ նվագակցություն» նախագիծ
Ներկայացնում են Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները
Նոտագրագիտության ուսուցում՝ աշխատանքային տետրով
4. «Երաժշտական նյութը՝ խաղ-ներկայացում» նախագիծ
Արև, արև, արի դուս – մանկական խաղերգ
5. «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ
«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը կրտսեր դպրոցում