Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը կրտսեր դպրոցում, քոլեջում»

img_9723

Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը կրտսեր դպրոցում, քոլեջում»

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Տարիքային խումբ, մասնակիցներ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների, քոլեջի սովորողներ, 5-6 տարեկաններ:

Աշխատանքի ժամանակացույց

Փետրվարի 15 — մարտի 3

Ընթացք

Ուսումնասիրել  Բարեկենդանի ծեսը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծեսին հատուկ ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար միասին ընտրել ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Համապատասխան երաժշտության ուղեկցությամբ խաղալ կատակ-պարեր՝ օգտագործելով ինչպես պարային, այնպես էլ բեմականացված էլեմենտներ, թաշկինակներ, ձեռագործ ծիսական տիկնիկներ:

Արդյունք

Սովորողները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Լավագույն ծիսական տեսարանները, խաղերը, ներկայացումները կնկարահանվեն և կդառնան տեսադասեր:

P.S.  Ներկայացնում եմ Բարեկենդանի նյութեր

Տեսադաս. Բարեկենդանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Բարեկենդանը Քոլեջում 

Բարեկենդանը Հարավային դպրոցում

Բարեկենդանի խաղերը Հյուսիսային դպրոցում

Բուն Բարեկենդանը Քոլեջում

Ձեզ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ

Բարեկենդանի նյութեր

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: