Քրիստոնեական մշակութային նախագծերը երաժշտության բաղկացուցիչ

Քրիստոնեական — մշակութային բաղադրիչով նախագծեր  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչ է ազգային հոգևոր մշակույթը: Ինչպես է այն արտացոլվում երաժշտական նախագծային գործունեության մեջ , ինչ  նախագծերի  միջոցով, ինչպես են ազգային, քրիստոնեական մշակութային բաղադրիչ ունեցող նախագծերը դառնում երաժշտություն առարկայի բաղկացուցիչ:

Առավոտյան ընդհանուր պարապմունք — Պարապմունքը շատ հաճախ սկսվում է կրթահամալիրի հիմնով՝ Անդաստանով (երաժշտական կառույցի հիմքում ընկած է Մովսես Խորենացու «Մեծացուսցէ անձն իմ զտէր» շարականը) կամ հոգևոր շարականով, տաղով: Եթե իրագործվում է նախագիծ, որում ներառված է հոգևոր շարական, տաղ, անպայման ուսուցանվում կամ կատարվում է:

Ուրբաթ-համերգը՝ հանրակրթության արդյունք և ուսումնական պարապմունք — Համերգ պարապմունքի ծրագրում կարող են ընդգրկվել հոգևոր նախագծի (այդ թվում՝ երաժշտական) երգացանկից՝ տաղ, շարական, հատված պատարագից: Եթե ներկայացվում է միայն հոգևոր նախագիծ, ապա ծրագրում հիմնականում ընդգրկվում են հոգևոր տաղեր և շարականներ: 

Նախագիծ. «Ուսումնական ժամերգություն» — ամեն ուրբաթ նախօրոք ընտրած եկեղեցում կրթահամալիրի բոլոր դպրոցների ուսումնական երգչախմբերից կազմված կրթահամալիրյան երգչախմբի կողմից կատարվում է առավոտյան ուսումնական ժամերգություն: Հոգևոր երգերը, տաղերը, շարականները ընտրում են երաժիշտները, նախագիծը համակարգողը, ապա՝ քննարկում: Քննարկումից հետո գրաբարից աշխարհաբար վերծանմամբ զբաղվում են մայրենի լեզվի դասավանդողները: Կրթահամալիրի բոլոր օղակներում երաժիշտները իրականացնում են հոգևոր երգերի, շարականների, տաղերի  ուսուցում, կատարում: Նախագծի հիմնական նպատակն է՝ հոգևոր ստեղծագործության կատարում իրական միջավայրում:

Նախագիծ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»  — Այս նախագիծն իր մեջ ներառում է վերը նշված նախագծերը՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք,   Ուրբաթ — համերգը՝ հանրակրթության արդյունք և ուսումնական պարապմունք ,  «Ուսումնական ժամերգություն» ,  «Ծեսը՝ ուսումնական գործընթացի  կազմակերպման արդյունավետ միջոց» ,  ինչպես նաև  «Սուրբ Ծննդյան պատարագ» (մեգանախագիծ),  Հեղինակային կրթական ծրագրի հոգևոր համերգ — ներկայացումՍուրբ Ծննդյան «Ավետիսներ, ամանորյա խաղեր» նախագիծ, («Սուրբ Ծննդյան «Ավետիսներ», ամանորյա խաղեր» նախագծային աշխատանքի արդյունքներ)«Սուրբ Ծննդյան պատարագ» համերգ — ներկայացում   և այլն:

Կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական,  մանկական,  վոկալ  երգեցիկ  խմբերն իրենց երգացանկում ունեն հոգևոր շարականներ, տաղեր, որոնք կատարում են կրթամշակութային արշավների, հայրենագիտական ճամփորդությունների, կրթական փոխանակումների ժամանակ, Հայաստանի եկեղեցիներում, այդ թվում՝ խոնարհված:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: