Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

IMG_2707

«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագիծ

Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում:

Խնդիրներ

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ սերմեր ծլելով, կստեղծեն հետաքրքիր միջավայր՝ ձևավորելու յուրօրինակ զատկական կոմպոզիցիա: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Զատկական խոհանոցը, բացի ծիսական լինելուց, ցանկալի կլիներ ձևավորված լիներ ազգային կոլորիտով (Զատիկը Քոլեջում — տեսաֆիլմի սկիզբը): Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում, որի փետուրներից պահքի յուրաքանչյուրը շաբաթվա վերջին օրը դուրս քաշել, նշելով՝ պահքի որ շաբաթը վերջացավ, ինչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ինչ խորհուրդ ունի եկողը:

Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար:

Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Հիմնականում նախապատրաստական շրջանն ավելի հետաքրքիր  ու բովանդակալից է լինում բուն ծեսից: Ցանկալի է՝ ծիսական ամբողջական գործընթացը տեսագրել, հոդվածի տեսքով ներկայացնել, որ բոլորի համար ոչ միայն հասկանալի լինի ծեսի կարևորությունը, անհրաժեշտությունը, այլև ցանկալի լինի ներառումը, մասնակցությունը:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Ապրիլի 1-ից 21-ը: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

                               Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Նունե Մովսիսյան, Ծիսական տոնացույց

Ծաղկազարդ, Ծառզարդար

Ռ. Հարոյան, «Զատիկ»

Զատկական ձվախաղեր, խաղեր

Զատկական ծիսական արարողակարգի, խաղերի տեսագրություններ

Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Կրկնազատիկը Քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում

Զատկակա ծիսական տոնակատարություն Օշականի «Հացեկաց» քարանձավ հյուրատանը

Ծաղկազարդի (Ծառզարդար), Զատիկի (Սուրբ Հարության) տոնակատարություն Աշտարակում

Զատկական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը Հարավային դպրոցում  — 1

Զատկական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը Հարավային դպրոցում  — 2

Զատկական ձվախաղեր

Զատկական Կանաչ կիրակին Քոլեջում

Սուրբ Հարության տոն. 2016

Զատկական երգեր

Ճոր պար

Զնկլիկ

Բարով եկար, ա՜յ Զատիկ

Հատված պատարագից. Սուրբ Աստված

Ներսես Շնորհալի, «Տաղ Հարության»

Զատկական և Ծաղկազարդի երգեր , և այլն:

Реклама

Комментарии закрыты.

%d такие блоггеры, как: