Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019. ծեսի իրականացման Ժամանակացույց

61748312_372045840326142_2729059779367403520_o

«Ուսումնական հարսանիք» նախագծով  ծեսի իրականացման ժամանակացույց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց, Քոլեջ 
Մասնակցության վայրը՝ Արևելյան դպրոց 

Հունիսի 3, 4, 5

  • Հարսանեկան պարագաների պատրաստում. Կենաց ծառ

Ծառի խորհրդանիշը կարևոր դեր է խաղում հայկական ավանդական հարսանյաց ծեսում: Դա Կենաց ծառն է, որը մարմնավորում է տոհմի ճյուղավորումը, բարօրությունն ու ծաղկունքը:

Կենաց ծառը զարդարելու պարագաների պատրաստում.
անհրաժեշտ են՝ կանաչ, կարմիր ժապավեններ,  նուռ, խնձոր, կոնֆետներ, վարդեր

  • Ազաբ բաշիների (մակարների) դանակի պատրաստում

Անհրաժեշտ են՝ կանաչ, կարմիր ժապավեններ, կոնֆետներ, խնձորներ

Հունիսի 6

  • Կենաց ծառի զարդարում, գովք 

Կատարվող երգեր՝ «Կանաչեցավ ծառն ի խնկի», «Ծառ ծաղկեցավ», «Ծառս ծաղկեցավ»

Կատարվող պարեր՝ Սղերդի քոչարի, 12 ոտք, Իշխանապար

  • Հարսանեկան ծիսական գաթայի պատրաստում

Գաթան թխելու գործընթացն ուղեկցվում է օրհնանքներով, առածներով

  • Հարսանեկան համատեղ ֆուտբոլ Սմբատ Պետրոսյանի հետ 

Հունիսի 7, ժամ՝ 11.00 — 11.20

«Փեսացուի շնորհօրհնեք» ` Արևելյան դպրոցում. Փեսա՝  Սմբատ Պետրոսյան 

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի, Քոլեջի հարսանքավորներ

Հարսնառի ծրագիր՝

11.20-ին հարսնառը ուղևորվում է Հյուսիսային դպրոց

11.30- «Հարսնառ»՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոցից

11.50 — Քայլքով դեպի Մայր դպրոց, Մարմարյա սրահ

12․00 — Տոնախմբություն

«Ուսումնական ժամերգություն» նախագիծ. պատասխանատու՝ Քոլեջ

61093986_318303305735155_310336757507817472_o

«Ուսումնական պատարագ» նախագիծ

Պատասխանատու՝ Քոլեջ Больше

«Բնասիրական ցուցահանդես-համերգ-դիմակահանդես» նախագիծ

38673724_1522995301135616_4394866611807322112_o

Հյուսիսային դպրոցի դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի «Բնասիրական ցուցահանդես — համերգ — դիմակահանդես» նախագծով ազգային, մանկական խաղերի կազմակերպում «Անգլիական այգում»:

1. Հայկական ավանդական խաղեր

2. Ազգային բակային խաղեր

3. Ծիսական, ազգային մանկական խաղեր

Կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի դաստիարակների երաժշտության սեմինար պարապմունք

Կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի դաստիարակների երաժշտության սեմինար պարապմունք

Պարում ենք «Բուլուլ» աշխատանքային պար, երգում հարսանեկան «Թագվորագովք»: Դե՜, հարսանիքը՝ հարսանիք, բայց աշխատել է պետք: Խոտ հնձենք Արատեսում, բուլուլ անենք, հետո էլ դեզ հավաքենք: Բա, ձիերին նաև կեր է պետք ձմռան համար, չէ՞, մեր թագավոր արև Սմբատ:

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն ու համույթը՝ Վրաստանի դեսպանատանը

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն ու համույթը՝ Վրաստանի դեսպանատանը:

61139838_2518516631505424_4761852063804030976_n

Վոկալ համույթը կատարեց վրացական երգերի շար:

Կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի դաստիարակների երաժշտության սեմինար պարապմունքներ. հունիս

IMG_7662

Կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի դաստիարակների երաժշտության սեմինար պարապմունքներ. հունիս 

Վայրը՝ Քոլեջ, Աիդա Պետրոսյան սրահ
Ամեն երկուշաբթի, ժամը՝ 13.30 — 14.30

Ծրագիր

«Ուսումնական հարսանիք» նախագծով՝ ծիսական երգերի, պարերգերի ուսուցում
Հարսանեկան ծիսական երգեր, պարերգեր

Այն վերի գլխախնձոր
Կանաչեցավ ծառն ի խնկի
Մեր թագվորին ծաղիկ պիտեր ծաղկունաց
Վեր էլի, հա՜յ, վեր էլի
Ծառ խնկենին որ ծաղկեցավ

«Ազգային երգերի, պարերգերի, պարերի ուսուցում, կատարում»  նախագծով՝ պարերի ուսուցում

Բուլուլ
Սեբաստիո
Շամ քելեցի
Կոմիտաս՝ «Շորոր»
Տալտալա
Էրզրումի շոշոր
Փափուռի

Ազգային պարեր

«Ուսումնական հարսանիք» նախագծով՝ օրհնանքներ, առածներ

IMG_2744

«Ուսումնական հարսանիք» նախագծով՝ օրհնանքներ, առածներ

Հաց

Օրհնանքներ Больше

Назад — предыдущие записи