Իսկական հարսանիք. ազգային օպերա

20190514_144020

«Ուսումնական հարսանիք» նախագծով  մասնակցություն հունիսի 7,  8 -ի ծիսական հարսանիքին 

Այս նախագծի նպատակն է վերականգնել մեր ազգային հարսանյաց ծեսի ավանդույթները` հարմարեցնելով այսօրվա պահանջներին:

Հայկական ավանդական հարսանիքը տևել է յոթ օր և յուրաքանչյուր օր ունեցել է իր խորհուրդը:

Մեր ժողովուրդը նորապսակներին անվանել է Արև և Լուսին և այդ ծեսը ներկայացրել է որպես Արևի և Լուսնի տիեզերական ամուսնությունը. միաժամանակ նորապսակները համարվել են թագավոր և թագուհի: Այսինքն՝ ծեսը համարվել է թագավորի և թագուհու ամուսնություն, և նրանք խորհրդանշել են Արևը և Լուսինը

Հունիսի 7-ին Քոլեջի «Խորոտ» ազգագրական համույթը մասնակից է Արևելյան դպրոցի թագավորի հարսանքավորների ծիսական արարողակարգին: 

Թագվորի տանը զարդարում են հարսանյաց Կենաց ծառը` 12 ճյուղերով, վրան՝ մրգեր, քաղցրավենիք, շարոց, ծաղիկներ: 
Կատարվում են՝ «Կանաչեցավ ծառն ի խնկի», «Ծառ ծաղկեցավ»,երգերը, «Էրզրումի շորոր» պարը:

Զարդարում են ազաբբաշու թուրը՝ խնձորներով, կոնֆետներով, կանաչ ժապավենով: Հարսի տանը վրան կապում են կարմիր ժապավեն:
Կատարվում են՝ 

Թագավորի կողմի հարսանքավորները գովքի ծիսական երգերով գովում են նրան և օրհնանքներ հղում:  
Կատարվում են՝ «Թագավոր, ի՞նչ բերեմ քեզ նման», «Ծառս ծաղկեցավ», «Մեր թագվորն էր խաչ» ծիսական երգերը:

Հարսանքավորները փեսային ուղեկցում են Հյուսիսային դպրոց, որտեղ մասնակցում են թագուհու ծիսական տոնակատարությանը, իսկ հետո՝ Մարմարյա սրահի տոնակատարությանը: Համույթից փոքր խումբ մեկնում է Արատես՝ մասնակցելու այնտեղի ծիսական հարսանեկան տոնակատարությանը:

Նախօրոք բոլոր անդամները ծանոթանում են հարսանեկան ծիսակարգին, սովորում բոլոր ծիսական երգերը, ազգային պարերգերը, պարերը: 

Ազգագրական միավորող նախագիծ․ ուսուցման ծիսականացում

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: