«Ուսումնական հարսանիք» նախագծով՝ օրհնանքներ, առածներ

IMG_2744

«Ուսումնական հարսանիք» նախագծով՝ օրհնանքներ, առածներ

Հաց

Օրհնանքներ

Հացով մնաս:

Տաշտներդ լի հաց լինի,
Դռներդ միշտ բաց լինի:

Կերածդ հացը հալալ լինի:

Առածներ

Հալալ մարդու հացը չի կտրվի:

Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ:

Ցորենի հաց չունես, ցորենի լեզու ունեցիր:

Հարսը հաց թխեց, տանտիկինը պարծեցավ:

Աշխարհքս փոխ հաց ա, ոնց անես՝ ընենց էլ կուտես:

Արարմունքը փոխ հաց ա, մարդիս առաջը կգա:

Ուրիշի հացով մարդ չի կշտանա:

Իմ ցամաք հացը լավ է ինձ համար, քան ձեր ղալբու փլավը:

Անխելքի հացը խելոքի փորն է:

Բոքոնի ջոջը խմորի շատեն կըլի:

Բանն ո՞վ անի՝ ես ու դու, հացն ո՞վ ուտի՝ ես ու դու:

Հացիկ, ջրիկ – կյանք երջանիկ:

Հացը տաշտիցդ վեկալ, ընկերը՝ գեղիցդ:

Կերածդ հացը հալալ լինի:

Հացը գետին չեն գցի:

Խրատներ 

Թոնրի առաջին մեկ – երկու հացը կտան հարևանին:

Հաց թխելիս՝ թոնրից ու կրակից հեռու կացիր, որ հացի հրեշտակը քեղ չզարկե գցե կրակի մեջ:

Հաց ուտելիս մի խռովիր, որ ուսերիդ նստած հրեշտակները քեզ չխփեն:

Խմորի և հացի հետ կապված հայերը ունեն հավատալիքներ, ծիսահմայական արարողություններ՝

🍞Հացը դանակով կտրել չէր կարելի, միայն ձեռքով:

🍞Հացը կտրել նշանակում է, մարդուն բարեկեցությունից զրկել:

🍞Մինչև հաց ուտելը ծերերը հացը մոտեցրել են ճակատին:

🍞Եթե հացը գետից անցկացնեն՝ կքաղցրացնեն:

🍞Եթե հացը կտրելիս մի կտոր թռչի ընկնի մյուս կողը՝ հաջորդ տարին սով կըլինի:

🍞Եթե այրած հաց ուտեն՝ գայլից չեն վախենա:

Հացի պաշտամունքի հետ կապված. հացով երդվել են`

«Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի»

Օրհնանքներ նորապսակներին

Օրհնվեք, ձեր օջախը շեն մնա, ձեր մինը հազար դառնա:

Շեն մնաք, ծլեք, ծաղկեք, զորանաք:

Տաշտներդ լի հաց լինի,

Դըռներըդ միշտ բաց լինի:

Օրհնյալ լինեք, յոթը որդով սեղան նստեք:

Մի բարձի ծերանաք, մուրազներիդ հասնեք:

Հիվանդություն թող չլնի, ապրեք շատ ու շատ տարի:

Ոտքերդ քարին չդիպչի, երկար արև ձեզ:

Չոլը գնաք՝ կանաչ դառնա:

Աստծո աջը ձեր գլխից անպակաս լինի:

Ջրի նման երկար կյանք ունենաք, ուրախ օրով ծերանաք:

Օրհնյալ է Աստծո օրհնանքը, Աստծո խաչը միշտ ձեր վրա լինի:

Բախտավոր ապրեք, ձեր տան ծուխը չկտրվի:

Երկար արև լինեք, մազերդ չծռվի:

Սև օր չտեսնեք, հող ցանեք, ոսկի հնձեք:

Օրհնվի ձեր յոթը պորտը:

Ծաղկեք, ծլեք, ծիր-ծիրանի դառնաք:

Սեր ու միաբանություն ձեզ, Սիմեոն ծերունի դառնաք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: