«Ուսումնական հարսանիք» նախագծով  համագործակցային նախագիծ՝ «Իսկական հարսանիք Աշտարակում»

27496503_1563797903689579_84830312_n

«Ուսումնական հարսանիք» նախագծով  համագործակցային նախագիծ՝ «Իսկական հարսանիք Աշտարակում»

Անցկացման օր, ժամ՝ հունիսի 25, 18:00 – 20:00

Անցկացման վայրը՝ Աշտարակ, Պերճ Պռոշյանի անվան տուն-թանգարան

Մասնակիցներ՝

  • Պերճ Պռոշյանի անվան տուն-թանգարանի աշխատակիցներ
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախագծային խումբ
  • երաժիշտ նվագածուներ
  • հարսանքավորներ
  • հյուրեր
  • հարս՝ Թալար Զաքարիան
  • փեսա՝ Հովիկ Արոյան

Նպատակ         

  • ազգային ծեսի յուրացում, վերականգնում, իրագործում, տարածում
  • համագործակցային նախագծերի միջոցով բարեկամական կապերի հաստատում, կրթական կապերի ստեղծում

Ընթացքը

Հարսանեկան արարողակարգեր.

Փեսային գովում են, հագցնում, կապում կանաչ կոսպանդը – թանգարանի մառան

Փեսան հարսանքավորների հետ երաժշտության կամ երգերի ուղեկցությամբ գնում է հարսին բերելու: Հարսի հարազատներից ջահել աղջիկներից մեկը կապում է կարմիր կոսպանդը:

Փնջատուն – գովում են հարսին, հյուսում մազերը, հագցնում հարսանեկան զգեստը, զուգում — Պռոշյանի աշխատասենյակ

Կենաց ծառ – զարդարում և գովում են Կենաց ծառը

Հարսն ու փեսան հարսանքավորների ուղեկցությամբ դուրս են գալիս:

Պսակադրություն – քահանան կատարում է պսակադրության արարողություն, օրհնում նորապսակներին: Ներկաները շնորհավորում են և բարեմաղթանքներ հղում:

Հարսանեկան տոնակատարություն – Կատարվում են հարսանեկան ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր:

Նախագծային խումբը ներկայացնում է գործողությունների կարգը,  ընթացքը, հաջորդականությունը, յուրաքանչյուր հարսանեկան ծիսական գործողության համար ընտրում համապատասխան ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր, որոշում ընդհանուր և անհատական կատարումները:

Հարսանեկան սցենար

Ընթացքը

Հարսանեկան արարողակարգեր. 

Փեսային գովում են, հագցնում, կապում կանաչ կոսպանդը – թանգարանի մառան

Ծառ խնկենին որ ծաղկեցավ
Մեր թագվորին ծաղիկ պիտեր
Ծառս ծաղկեցավ, Թագվոր բարով
Թագավոր, ինչ բերեմ քու նման

Փեսան հարսանքավորների հետ երաժշտության կամ երգերի ուղեկցությամբ գնում է հարսին բերելու: Հարսի հարազատներից ջահել աղջիկներից մեկը կապում է կարմիր կոսպանդը:

Փնջատուն – գովում են հարսին, հյուսում մազերը, հագցնում հարսանեկան զգեստը, զուգում — Պռոշյանի աշխատասենյակ

Դալարին գովելու համար ենք եկել
Ծառս ծաղկեցավ
Հարսնուկ եմ
Վեր էլի, հայ, վեր էլի
Մերիկ, ելիր, ելիր — Սեդա

Կենաց ծառ – զարդարում և գովում են Կենաց ծառը

Ծառ ծաղկեցավ
Կանաչեցավ ծառն ի խնկի
Գնացեք, ասեք
Այն վերի գլխախնձոր

Հարսն ու փեսան հարսանքավորների ուղեկցությամբ դուրս են գալիս:

Պսակադրություն – քահանան կատարում է պսակադրության արարողություն, օրհնում նորապսակներին: Ներկաները շնորհավորում են և  բարեմաղթանքներ  հղում:

Օրհնե Հիսու՛ս, օրհնե Քրիստո՛ս

Հարսանեկան տոնակատարություն – Կատարվում են հարսանեկան ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր:

Մեր տան իտև        
Ծառի տակին կար կանեմ
Էրնեկ ես ծառ էղնեի
Հալել եմ եղը
Թամզարա
Սև գյուլի
Ա՜խ, լոթի Մարան
Ծամ իս թորգի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: