Համբարձումը Ծաղկեվանքում (Արայի լեռ, Սուրբ Վարվառայի վանք), Կարբի գյուղում

Մարինե Մկրտչյանի  «Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» , Սոնա Փափազյանի «Համբարձման ծեսը Ծաղկեվանքում» համագործակցային նախագծերով  հունիսի 1-ին«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի սովորողները (կազմակերպիչ՝ Սոնա Փափազյան, երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան), Շիրակի մարզի Ազատան գյուղի կիրակնօրյա դպրոցի սովորողները (ղեկավար՝ Գոհար Գալամդարյան) մեկնեցին  Ծաղկեվանք (Արայի լեռ, Սուրբ Վարվառայի վանք), Կարբի գյուղ:  

Անկեղծ, ազատ, ուրախ միջավայր, որտեղ կյանքն ու ազգայինը  իրենց բնական թելադրանքով ուղղորդեցին բոլորիս: Սովորելով խաղացինք մեր Համբարձումը, անկաշկանդ, առանց ավելորդ լարվածության յուրացրեցինք ծեսը՝ ծիսական երգերով, գործողություններով, պարերգերով, մարդկային  անմիջական շփումով:

Համբարձում է, գարուն է, ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է, ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն: