«Երբ դուք բաց եք թողնում, դեպի ձեզ է վերադառնում լավագույնը». Շրի Շանկարի 7 խորհուրդները

Շրի Ռավի Շանկարը հնդիկ հասարակական գործիչ է, «Կյանքի արվեստը» միջազգային կազմակերպության հիմնադիրը։ 2004 և 2006 թթ. ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, իսկ Forbes India հանդեսի վարկածով 2009թ. մտել է Հնդկաստանի ամենաազդեցիկ մարդկանց հնգյակի մեջ։

Շրի Շանկարի 7 խորհուրդները՝

1. Պետք չէ ոչ մի տեղ շտապել։ Պետք չէ լինել այնտեղ, ուր քեզ համար լավ է։ Եթե զգում ես, որ դու այնտեղ չես, ուր պետք է լինել, վեր կաց ու գնա այնտեղ, ուր քեզ կանչում է ներքին ձայնդ։ Հիշիր, որ գտնելու համար պարտադիր չէ ինչ-որ տեղ գնալ։ Սա շատ նուրբ սահման է, բանալին անընդհատ ներկայության մեջ է։

2. Մի ձգտիր վերահսկել մարդկանց ու իրադարձությունները։ Մի պլանավորիր, մի սպասիր, մի ցանկացիր, թուլացրու տեմպդ։ Կարողացիր դադար առնել, որի ընթացքում ոչինչ տեղի չի ունենում։ Մարդկանց թույլ տուր գալ քեզ մոտ, իսկ իրադարձություններին՝ տեղի ունենալ։ Դրանք քեզ հետ հենց այնպես չեն տեղի ունենում։
3. Քեզ՝ ինքդ քեզ պես լինելու ազատություն տուր, իսկ ուրիշներին՝ ուրիշը լինելու ազատություն։ Հիշիր, որ յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի ու իր դասերը։ Եթե ձեր ճանապարհները հատվում են, հիանալի է, բայց եթե դրանք բաժանվում են, նույնպես լավ է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, լավ բանի համար է տեղի ունենում։
4. Մի ձգտիր ամեն ինչ ունենալ ու միանգամից։ Նույնիսկ, երբ թվում է, թե ոչինչ չկա, միշտ կա մի բան, իսկ այն, ինչ չի բավականացնում, կլրացնի ընկերոջ, եղբոր, քրոջ, ոչ պատահական անցորդի տվող ձեռքը։ Չափավոր եղիր ամեն ինչի մեջ։
5. Դիմավորիր ժպիտով ու սիրով բոլորին ու ամեն ինչ։ Բայց երբեք հրաժեշտ մի տուր, որովհետև ոչինչ երբեք չի ավարտվում։ Ասա՝ «Շնորհակալություն ու մինչ նոր հանդիպում»։
6. Բաց եղիր մարդկանց, Տիեզերքի, Աստծո առջև. անվանեք, ինչպես ուզում եք։ Հավատա, ամեն ինչ քո կյանքում դասավորվում է քեզ համար լավագույն կերպով։ Անգամ այն ժամանակ, երբ թվում է, թե ավելի վատ չի կարող լինել, հավատա, կարող է… Երբեք չգիտես, թե որտեղ կգտնես ու որտեղ կկորցնես:
7. Մաքուր վերնաշապիկ հագնելու համար պետք է դեն նետել հինը։ Անհնար է ճանաչել նորը կամ փոխվել՝ լինելով հին դոգմաների ու համոզմունքների մեջ սեղմված։ Ձեր բանականությունը ճկուն դարձրեք։