«Կրթական ծրագրերի փոխանակում Փարիզի «Մկնիկ» կենտրոնի հետ» նախագծով՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ, Հայրավանք, Սելիմի Քարավանատուն

«Կրթական ծրագրերի փոխանակում Փարիզի «Մկնիկ» կենտրոնի հետ» նախագծով՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ,  Հայրավանք, Սելիմի Քարավանատուն

Եղեգիսի Զորաց, Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցիներում (10-րդ դար)

«Կրթական ծրագրերի փոխանակում Փարիզի «Մկնիկ» կենտրոնի հետ» նախագծով այցելեցինք Եղեգիսի Զորաց, Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ (10-րդ դար), ինչպես նաև Հայրավանք, Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ: 

Անձրևաբեր ծեսը Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում

«Կրթական ծրագրերի փոխանակում Փարիզի «Մկնիկ» կենտրոնի հետ» նախագծով Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում իրականացրեցինք  Անձրևաբեր ծեսը:

Վարդավառը Արատեսի դպրական կենտրոնում

«Կրթական ծրագրերի փոխանակում Փարիզի «Մկնիկ» կենտրոնի հետ» նախագծով հուլիսի 23 -ին Արատեսի դպրական կենտրոնում իրականացրեցինք «Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  նախագիծը:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր առաջին

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի առաջին օրն է, ծանոթացանք, իմացանք մեր անելիքը, յուրացրինք  ժողովրդական օպերայի  երաժշտական նյութի մի մասը:

Վարդավառի ծեսը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում

Հուլիսի 28-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Պայծառակերպության կամ Այլակերպության տոնի առթիվ մատուցված Սուրբ պատարագից հետո բակում շարունակվեց ժողովրդական  Վարդավառի ծիսական, ազգային տոնակատարությունը, որի մասնակիցներն էին աշտարակցիները,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծիսական խումբը : Մի կողմ դնենք բոլորիս հուզական կողմը, անհանգստությունը, մենք ներկաների հետ կարողացանք ստեղծել իսկական ազգային միջավայր, որտեղ իրար խառնվեցին երգը, պարերգը, պարը, ծիսական, ազգային խաղն ու վարդավառյան ջրոցին:

Սեյրան Ավագյանի հետ. 60-ամյակը նշում ենք ցավախառն խնդությամբ

img_6623

Սեյրան ջան, այս երգը ոչ մեկը դեռ քեզ նման չի կատարում, ի՜նչ լավ է, որ գոնե այսպես կլսենք քեզ:

Հոբելյանական համերգ՝ «ձոն Սեյրան Ավագյանին»

Назад — предыдущие записи