Նախագիծ. «Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

37207441_1487745984660548_3107004506139787264_o

Նախագիծ. «Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

1. Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսն իրականացնողներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քլեջի, Ավագ, Միջին, կրտսեր դպրոցների սովորողներ, նախակրթարանի սաներ
  • ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամներ, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ

3. Ընթացքը

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Վարդավառի օրը (Զատիկից 90 օր հետո):
  1. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ազգային ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Վարդավառի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Վարդավառի ծիսական երգերի տեքստեր

Ազգային պարերգեր

Վարդավառին նվիրված գրական ստեղծագործություններ

Գ. Նարեկացի՝ «Գոհար վարդն» — world,  Գ. Նարեկացի՝ «Գոհար վարդն»  — pdf
Դ.Վարուժան. Խաչբուռ — world,  Դ.Վարուժան. Խաչբուռ — pdf , Կենաց ծառ — Կենաց ծառի, խնձորի խորհուրդը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: