«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. Ժողովրդական օպերա՝ «Ժնջիլ, ժնջիլ»

IMG_0097

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար 

Ժողովրդական օպերա՝ «Ժնջիլ, ժնջիլ»

Գյուղի բակերից մեկում աշխատանքից հետո հավաքվել են մեծերն ու մանուկները:

Միասին երգում են ազգային պարերգ՝ «Լորիկ»

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով,
Արտի միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Այ լորիկ, ջան, լորիկ,
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ, լորիկ, այս տարի
Արտս ցանել եմ գարի,
Ուր որ գնաս՝ շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Այ լորիկ, ջան, լորիկ,
Կլորիկ ու թմբլիկ:

Միասին խաղում են ազգային խաղ՝ «Ժնջիլ, ժնջիլ»:

—  Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ուր ա՞:
—  Կովն ա կերե:
—  Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ուր ա՞:
—  Մորթեցին, կերան:
—  Ժնջիլ, ժնջիլ , բա իմ փայ միսիկն ուր ա՞:
—  Դրեցի լուսամուտ:
—  Ժնջիլ, ժնջիլ, բա ուր ա՞:
—  Կատուն էկավ ,տարավ, կերավ:
—  Ժնջիլ, ժնջիլ , բա չկարեցա՞ր բռնես:
—  Չէ:
—  Դե ա´ռ քու ձեռ,  կորի´ էստեղից:

Ներկաներից մեկը.

— Յուղը հալե՞լ ենք:

Մեկ ուրիշը.

— Հալե՛լ ենք:

Կատարում են ազգային պարերգ՝ «Հալել եմ եղը, յար ջան»

 Հալել եմ եղը, յար ջան,
Հալել եմ եղը,
Լցրել եմ կըճուճները,
Դրել եմ տեղը:

Ծաղկեվանք ձորա միջին,
Հալել եմ եղը,
Ա՜խ, կորա խորա միջին,
Հալել եմ եղը,

Ծաղկեվանք ուխտ եմ արե,
Հալել եմ եղը,
Թաց մազս ջուխտ եմ արե,
Հալել եմ եղը:

Հալել եմ եղը, յար ջան,
Հալել եմ եղը,
Լցրել եմ կըճուճները,
Դրել եմ տեղը:

Ծաղիկ ունեմ՝ քաղած ա,
Հալել եմ եղը, յար ջան,
Մի-մի հատիկ պահած ա,
Հալել եմ եղը,
Պուճուր առուն զուլալ ջուր,
Հալել եմ եղը,
Տղեն տես՝ աղջիկը տուր,
Հալել եմ եղը:

Հալել եմ եղը, յար ջան,
Հալել եմ եղը,
Լցրել եմ կըճուճները,
Դրել եմ տեղը:

Ներկաներից մեկը.

— Խոտը հավաքե՞լ ենք:

Մեկ ուրիշը.

— Չէ՛:

— Դե էկեք բուլուլ, բուլուլ հավաքենք:

Պարում են ազգային պար՝ «Բուլուլ»

 Ներկաներից մեկը՝

 — Սարեն կգա ձիավոր,
Մեր տունը չարդախավոր,
Հրես, եկավ իմ աղբեր,
Երեք օրվա թագավոր:

Երգում է՝

— Իմ աղբերը էն ո՞րն է՝
Կանաչ կապավորն է,
Կարմիր ձիավորն է,
Աղբորըս ջանին մեռնեմ,
Մեր տան թագավորն է:

Միասին երգում են.

 Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

Կանաչեցավ ծառն ի ծիրան,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

«Ծառս ծաղկեցավ»

Ծառս ծաղկեցավ, ծաղկեցավ, ծառ կայնեցավ,
Կանաչ ու կարմիր՝ մեր թագավորն էր:

«Ծառ ծաղկեցավ»

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Պարում են՝ «Շամ քելեցի, դամ քելեցի» ազգային պարը

Ժողովրդական օպերա՝ «Ժնջիլ, ժնջիլ»  — Word

Ժողովրդական օպերա՝ «Ժնջիլ, ժնջիլ»  — PDF

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: