«Կոմիտաս 150». «Սովորող — սովորեցնող» նախագիծ

1-1

Սեպտեմբերի 27-ին «Սովորող – սովորեցնող» նախագծով Քոլեջի և Արևելյան դպրոցի սովորողների միասնական տոնախմբություն Քոլեջի ներքին բակում

«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»  նախագծով՝ Կոմիտասի գրառած, վերականգնված, մշակած երգերի ուսուցում, կատարում, տարածում:

Նպատակ  

Երաժշտական ճաշակի ձևավորում՝ Կոմիտասի փոխանցած ազգային մշակույթի միջոցով:

Խնդիրներ

  • երգացանկի ընտրություն
  • Քոլեջի ուսանողների հետ Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներին երգերի ներկայացում,
  • Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ Քոլեջի ուսանողներին իրենց երգացանկի երգերի ներկայացում
  • երկուստեք կողմերի երգերի ուսուցում, կատարում
  • ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին ուսուցանված երգերի կատարում, տարածում

Մասնակիցներ

Քոլեջի ուսանողներ, Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ

Ընթացք

Ուսանողները իրենց երաժշտության մասնագետի հետ ներկայացնում են նախագծի երգերը, դպրոց-պարտեզի երաժշտության դասավանդողը միանում է ուսուցման գործընթացին: Համատեղ ուսուցման արդյունքում սովորողները կարողանում են ճիշտ ընկալել երգերի ինչպես տեքստի, այնպես էլ՝ մեղեդու կառույցը, կատարել երգերի բնույթին համապատասխան, մաքուր ինտոնացիայով: Երգերի կատարումն ուղեկցել Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի բանաստեղծությունների հատվածներով: Երգերը, բանաստեղծությունները կատարվում են ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթին, և այլն: 

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքը կատարվում է փուլերով.

  • Քոլեջի ուսանողները երեքշաբթի և հինգշաբթի օրերին Արևելյան դպրոցում կազմակերպում են ընտրած երգերի ուսուցում
  • սեպտեմբերի 24-ին Արևելյան դպրոցում միացյալ փորձում են կատարել բոլոր երգերը
  • սեպտեմբերի 27-ին Քոլեջի և Արևելյան դպրոցի լանջերին Կոմիտասի 150ամյակի տոնախմբությունն է իրականացվում՝ մասնակից դարձնելով կրթահամալիրի դպրոցների սովորողների խմբերին, դասավանդողներին

Արդյունք

կատարումները տեսագրվում, ձայնագրվում և տարածվում են համացանցի, կրթահամալիրի ենթակայքերի, գլխավոր կայքի  միջոցով

Սովորողները

կլինեն Կոմիտասի գրառած, մշակած երգերը կատարող, փոխանցող, տարածող

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: