Նախագիծ. «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»

62

Թեմա

«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»

Նպատակ

Ազգային երգի միջոցով նպաստել երաժշտական ճաշակի ձևավորմանը:

Խնդիրներ

  • Առկա երգացանկի հետ ծանոթացում:
  • Առկա երգացանկից հատուկ երգերի ընտրություն:
  • Վերլուծական և տեղեկատվական նյութի ներկայացում և տրամադրում:

Մասնակիցներ

Նախագծի ղեկավար և համակարգող՝ Մարինե Մկրտչյան

Կատարողներ.

  • «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի երգիչներ
  • այլ կատարողներ:

Երգերի կատարման փուլում միանում են կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները, քոլեջի ուսանողները, դասավանդողները:

Ընթացք

Կոմիտասի երկերի ժողովածուներից որոնել, գտնել, ընտրել Կոմիտասի կողմից գրառված, բայց չկատարված ժողովրդական երգերը: Դրանք վերականգնել (Կոմիտասի հատորների մեջ ազգային երգերի տեքստը հազվադեպ է ներկայացվում նոտաների հետ, վերականգնման համար հարկավոր է իմանալ ազգային երգի կառույցը, երգերի ստեղծման սկզբունքը, ազգային թափառիկ խաղիկներ), սովորել, յուրացնել, կատարել ազգային երգին հատուկ հնչերանգով, ազգային մտածողությամբ: Ներկայացնել (պրեզենտացիա) նախ Կրթահամալիրում, ապա՝ տարածել համերգային գործունեության, երգուսուցման և համացանցի միջոցով:

Ձայնագրություններն իրականացնում է Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի ղեկավար Կարեն Խաչատրյանը:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծը անընդհատ է և շարունակական։

Արդյունք

Ձայնագրված երգերը կկիրառվեն որպես ունկնդրման նյութեր՝ հարստացնելով ոչ միայն կրթահամալիրի  Ձայնադարանը, այլև՝ Կոմիտասի արխիվը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: