Երգչախմբային արվեստի միջազգային օր 2019.

62

Երգչախմբային արվեստի միջազգային օր 2019

Դեկտեմբերի 13-ին «Սեբաստացիներ» վոկալ համույթը Կոմիտասի 150 ամյակին նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվա համերգին: Համույթը ներկայանում է Կոմիտասի գրառած «Հո՜վ, հո՜վ, հովն ընկավ», «Ծառի տակին կար կանեմ», «Էրնեկ ես ծառ էղնեի» և «Էրթանք սարերը սեյրան» հայ ժողովրդական երգերի կատարմամբ: «Երգչախմբային արվեստի միջազգային օր 2018»-ին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացավ Կոմիտասի գրառած «Մարե», «Աբարանը քարոտ ա» և Վեր հա վեր վեր հայ ժողովրդական երգերի բազմաձայն կատարմամբ:

«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ «Թումանյան 150» խորագրով հայ — վրացական տոնախմբությանը

22. նոյեմբերի — «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ «Թումանյան 150» խորագրով հայ — վրացական տոնախմբությանը

Աստղազարդ ծննդյան ծիսական տոնախմբություն Մարմարյա սրահում

21.11.2019 — Աստղազարդ ծննդյան ուրախություն Մարմարյա սրահում

Ծննդյան ծես՝ ազգային մանկական թռնոցիներով, ճվիկներով, օրհնանքներով, գովքով, խաղերով, խաղերգերով, պարերով:

Ուսումնական ժամերգություն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում. 14.11.2019

Ըստ ներկայացված նախագծի , նոյեմբերի 14-ին Քոլեջի և Արևելյան դպրոցի սովորողները Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում կատարեցին հոգևոր շարականներ, հատվածներ պատարագից:

Սեբաստացու օրեր. առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

74563933_435549607343857_7253727230642094080_oՍեբաստացիները Հարիսայի ծեսը սկսում են ուսումնական ժամերգությամբ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում:
72142765_435544070677744_6633286322465275904_o
Էլ ինչ տոնախմբություն՝ առանց ազգային երգի, պարերգի, պարի՝ թմբուկի զարկերի ուղեկցությամբ:
Շարունակությունը հարիսան է…

Սեբաստացիների հարիսայի ծիսական պահ՝ պարում ենք միասին

Գեղարվեստը կրթահամալիրում. ուբաթ — համերգ

75407788_2867901106595170_1065908538091503616_o«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը  մեդիաուրբաթ — համերգին  սրահին ուսուցանեց «Էրթանք սարերը սեյրան» հայկական ազգային պարերգը՝ երկու ձայնով: Այսպիսի փորձ կատարում էինք առաջին անգամ:  Ի պատիվ սրահի , նշենք, որ բոլորն էլ  կատարեցին շատ ոգևորված ու սիրով:

Քոլեջ — Ագարակ — լավաշթխիկ Ագարակում

Շատերս առաջին անգամ ենք ներկա գտնվում լավաշ թխելու արարողակարգին: Շատ բան իմացանք, սովորեցինք, փորձեցինք: Առաջին անգամ է, դեռ համարձակ չենք: Էլի կգանք՝ ավելի պատրաստված, ինքնուրույն, կգովենք հացին, կօրհնենք, կիմանաք հացի մասին ասացվածքներ, առածներ, պատմություններ: Իսկ այսօր տեսանք, համտեսեցինք, երգեցինք…

5 տարեկաններն են երգում

«Սեբաստացիներ» վոկալ համույթը «Լիտվան մոտիկից» խորագիրը կրող ցուցահանդես — համերգին

«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ «Լիտվան մոտիկից» խորագիրը կրող ցուցահանդես — համերգին:

Назад — предыдущие записи