Քոլեջ, Ուրբաթ — համերգ, ժողովրդական օպերա՝ «Բարի լուսուն աստղ էրևաց»
Իրականացված նախագծեր՝
«Դասարանական երգչախումբ»
«Հակաբացիլ Կոմիտաս — Թումանյան 150»
«Հակաբացիլ հայ ազգային ծես, երգ, պար, խաղ»
«Խաղողաքաղի, գինու ստեղծման ծես»
Յուրաքանչյուր Ուրբաթ — համերգ կրթական բաց պարապմունք — ներկայացում է, այն հրավեր է՝ վայելելու, կատարելու, միասին լինելու: Քոլեջն օր օրի կերպարանափոխվում է, այն գերդաստանի նման կուռ, համերաշխ օրգանիզմ է դարձել, կարևոր և ուշադրության կենտրոնում է ամեն ոք: Իսկ գերգաստանի «մայրը» (ինչպես իրեն կոչում է Տաթև Բլեյանը) իր հոգատար, ուշադիր, պահանջկոտ, օգնող էությամբ այնքան մեծ դեր է կատարում բոլորիս համախմբվածությունը ապահովելու գործում: Մեզ մնում է միայն բարձր տրամադրությամբ ստեղծագործել, երևակայել ու արդյունավետ աշխատել: Ահա մեր ուրբաթ — համերգի հաջողության գրավականը: Ջա՜՜՜ն բոլորիս, մենք դեռ շատ կվայելենք ստացած դրական, սիրուն, անջնջելի տպավորությունները: