«Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր» նախագիծ
Նպատակ
- ազգային մշակույթի յուրացում,
- սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում:
Խնդիրներ
- ծննդյան «Ավետիս»-ների, ծրագրային երգերի ուսուցում, կատարում,
- Ամանորյա և Սուրբ Ծննդյան ազգային ծիսական արարողակարգի յուրացում,
- ընկույզներով չարխափանի պատրաստում,
- ընկույզներով մանկական խաղերի ուսուցում,
- Ամանորյա և Սուրբ Ծննդյան ծիսականացված տոնակատարություն,
- նախապատրաստական գործընթացի տեսագրում,
- տեսադասի ստեղծում:
Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:
Մասնակիցների կազմը
Քոլեջի նախակրթարանի, 5 տարեկանների խմբեր, 1-3-րդ կուրսերի ուսանողներ:
Ընթացք
- «Ավետիս»-ներն ուսուցանել, կատարել,
- համացանցից, այլ աղբյուրներից իմանալ, ուսումնասիրել Սուրբ Ծննդյան ազգային արարողակարգը,
- սովորել և խաղալ ընկույզներով խաղեր,
- պատրաստել ամանորյա ծիսական պարագա՝ Չարխափան,
- ձայնագրել, տեսագրել «Ավետիս»-ների կատարումներ, տեղադրել բլոգում, ենթակայքում:
Սովորողը, սանը
- կիմանա Սուրբ Ծննդյան երգեր, պարեր, ծիսակարգ, ամանորյա մանկական, այլ խաղեր,
- կկարողանա կատարել, տարածել,
- կլինի ազգային ծիսական մշակույթը կրող, փոխանցող:
Արդյունք
Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ
Նյութեր
«Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր» նախագիծը 2016-2017 ուստարում
Ամանորյա ընկուզախաղերը Քլեջի 5 տարեկանների խմբում
Ընկուզախաղեր Արևելյան դպրոց-պարտեզի սովորողների հետ
Ընկուզախաղեր Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողների հետ
«Տոնացույց» ժողովրդական թատրոն. Ավետիս
Ամանորյա, Սուրբ Ծննդյան ծիսական տոնախմբություն Քոլեջում 2019
Ամանորյա տոնախմբություն Քոլեջում 2018
ԱՄանորյա տոնախմբություն Քոլեջում 2017
Ամանոր. Սուրբ ծնունդ — Հիմնական ծիսական գործողությունները
Ամանորյա ընկուզախաղեր — խաղերի նկարագրություն