«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ «Երգչախմբային Արվեստի Միջազգային Օրը» խորագրով մանկապատանեկան և երիտասարդական երգչախմբային համերգ — հանդիպմանը ներկայացավ Կոմիտասի գրառած «Հո՜վ, հո՜վ, հովն ընկավ», «Ծառի տակին կար կանեմ», «Էրնեկ ես ծառ էղնեի» և «Էրթանք սարերը սեյրան» հայ ժողովրդական երգերի կատարմամբ: Շնորհակալ ենք մեր կրթահամալիրի սրտացավ, հոգատար վերաբերմունքից՝ մեր նոր բեմական հագուստների ձեռքբերման, ազատ, անկաշկանդ ստեղծագործելու, նոր ծրագրեր ստեղծելու, իրականացնելու, տարածելու հնարավորություն տալու համար: