
«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի փետրվար-մայիսի օրացույցը, աշխատանքային ծրագիրը
1. Մանկական ժողովրդական «Զմփիկ, զմփիկ» օպերայի համար նախատեսված երգերի ուսուցում.
«Ծալ էրա», «Կռունկ, հոպ տուր ու թռի» — եռաձայն տարբերակներ
2. Մանկական ժողովրդական «Զմփիկ, զմփիկ» օպերայի ստեղծում, կատարում («Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց» նախագծով՝ Արևելյան, Արևմտյան դպրոցների ընտրությամբ գործունեության խմբերի հետ)
3. Ժողովրդական «Ավետիս» — եռաձայն տարբերակ
4. Ջ. Կաչչինի, «Ավե Մարիա»
«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի զարգացումը
«Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց» նախագծով կատարված աշխատանք
1. Գեղարվեստը կրթահամալիրում. ուրբաթ — համերգ
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը մեդիաուրբաթ — համերգին սրահին ուսուցանեց Էրթանք սարերը սեյրան հայկական ազգային պարերգը՝ երկու ձայնամասով: Այսպիսի փորձ սրահի հետ կատարում էինք առաջին անգամ: Անցած ուսումնական տարում «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց» նախագծով Մայիսյան հավաքի երկրորդ օրը Քոլեջը ներկայացրեց «Ազգային օպերա. Համբարձում» նախագծային աշխատանքը, որտեղ ներգրավված էին ինչպես Քոլեջի ուսանողները, այնպես էլ «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը՝ Միջին և հարավային դպրոցների հանրակրթական երգչախմբերի հետ:
Այս անգամ մեր փորձը հաջողվեց, ի պատիվ սրահի, բոլորն էլ կարողացան և կատարեցին շատ ոգևորված ու սիրով:
2. Գեղարվեստը կրթահամալիրում. «Սեբաստացիներ» մանկական և հանրակրթական երգչախմբեր
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը, համագործակցելով կրթահամալիրի Արևմտյան, Արևելյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների հանրակրթական երգչախմբերի հետ, Մարմարյա սրահում միացյալ կատարեց Կոմիտասի «Այ ինդիլո» ստեղծագործության եռաձայն տարբերակը: Ապա այս անգամ էլ ուսուցանեց սրահին, որը, հանրակրթական երգչախմբերի հետ միացյալ կատարեց երկձայն տարբերակով: