Նախագիծ. Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

IMG_4556Նախագիծ

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի զարգացում

Խնդիրներ

  • ուսումնասիրել ծիսական միջավայրը
  • յուրացնել ազգային, ծիսական, հոգևոր, երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դրսում՝ ջրի (լողավազանի, գետի, լճի) մոտ, այգում, դաշտում, սարերում, ճամփորդության ընթացքում, ծեսին համապատասխան այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների, նկարագրության, մեթոդական հոդվածների միջոցով:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:

Ընթացքը

Տարբեր աղբյուրներից գտնել, ուսումնասիրել ծեսը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, որոնք իրագործվելու են, գտնել համապատասխան ծիսական, ազգային, երաժշտական նյութեր: Ուսուցանել երաժշտական նյութը՝ ազգային, ծիսական, հոգևոր երգեր, պարեր, պարերգեր: Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների  ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել միայն նկարագրածով, ստեղծագործել, նոր համապատասխան կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է տեղին, բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

Оставьте комментарий