Հեռավար — առցանց ուսուցում. օր հինգերորդ. մանկական ճվիկներ, թռնոցի — գովք

Հեռավար — առցանց ուսուցում. մանկական ճվիկներ՝ «Ծի՜լ, ծի՜լ, ծիլծիլա», «Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ», թռնոցի — գովք՝ «Էսպես աղջիկ ո՞վ ունի», «Իմ աղջիկը խաս աղջիկ է», «Կլորիկ ու թմբլիկ եմ»

Մանկական ճվիկներ

  • — Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
    Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
    Պստի պապը տուն կուգա,
    Չամիչ ուտելեն կուգա,
    Ճանճը տզզալեն կուգա,
    Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:
  • — Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ,
    Թռավ, գնաց արվու եզրիկ,
    Կերավ կտիկ, խմեց ջրիկ,
    Թռա՜վ, մտավ Մարոյի ծոցիկ:

Թռնոցի — գովք

  •  -Էսպես աղջիկ ո՞վ ունի,
    Շորերով շապիկ ունի,
    Մարգրտով կոշիկ ունի,
    Մեյդանը հարսնիք ունի:
  • — Իմ աղջիկը խաս աղջիկ է,
    Ջրի միջի թաս աղջիկ է,
    Նստել է գոգս՝ կերգե,
    Ոտներ վեր – վեր կնետե,
    Ինչ կա, չկա` կլոփե,
    Տատին կգա` աղջկաս կըթռցնե՜:
    Թը՜ռռ…(Վերջին խոսքերի հետ երեխային ոտքի վրայից թռցնել գետնի վրա ու թռցնել:)
  • — Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր – պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: