Ընտանեկան կրթության առցանց դպրոց. անհատական աշխատանք «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի երգիչների հետ

Անհատական աշխատանքի օրինակ

Փորձը ցույց տվեց, որ արդյունավետ է անհատական աշխատանքը: Հետաքրքիր է, որ այն հատվածը, որի ճիշտ, մաքուր կատարման վրա աշխատում էինք, Անգելինան կատարում էր մանկանը  հատուկ ստեղծականությամբ՝ ստեղծելով իր երաժշտական դարձվածքը: Բացառված չի, որ այդ կտորն այդպես էլ կատարած լինեն: Զարմանալի բարեխղճություն ու համբերատարություն ցուցաբերեց:

Խմբային աշխատանքի օրինակ

Խմբային աշխատանքը բավական հմտություն է պահանջում երկուստեք կողմից: Փոքրիկ երգիչները տարբեր արագությամբ են երգում, կատարման ժամանակ միմյանց լսելը դժվար է: Համաչափ կատարելու համար հարկավոր է մեղմ երգել, լարել լսողությունը և փորձել մյուսների կատարած երգի արագությամբ միանալ: Ոչ բոլորի կապերն են բավարարում աշխատանքի պահանջներին, ձայնը կտրատվում է, կապն է վատ: Բոլոր դեպքերում, մեր աշխատանքը հաջողվեց, քանի որ բոլորս էլ մեծ ցանկությամբ ու համբերությամբ աշխատեցինք: 

Ընտանեկան կրթության առցանց դպրոց. ռետրո կադրեր

Ինչքան ենք խաղացել, ու չէինք հագենում, հա խաղում էինք:
Շնորհակալ ենք Նելի Արղությանից՝ տրամադրած տեսաֆիլմի համար: Խաղացեք ավանդական ազգային խաղեր:

Ընտանեկան կրթության առցանց դպրոց. ուսումնատենչ Սոնան

Ինչպես տեսնում եք, կարդում է վարժ, չի սխալվում, ոչինչ չի շեղում նպատակից:

Ընտանեկան կրթության առցանց դպրոց. զատկական ֆլեշմոբ. օր երրորդ

Մոնա Մխիթարյան (Մարիամ Մխիթարյան)  —  «Զնկլիկ» — 1 —  ընտանեկան

Больше