Մանկախաղաց թռնոցիներ

Մանկախաղաց թռնոցիներ

Գրկանոց երեխաներին ձեռքերի, ծնկան վրա խաղացնելով, մեծերն իրենց ուրախությունը, սերն էին արտահայտում՝ ասելով, ասերգելով, երգելով: Դրանք մեծամասամբ գովքեր էին, որոնց տեքստը պարունակում էր մաղթանք, մանկան բարեմասնությունների նկարագրություն, հավատալիքային կարծրատիպեր:

Վույ, տանտանա

Վույ, տանտանա, վույ, տանտանա,
Քյո խոր մեռնիմ, քեզի էլ խետ,
Վույ տանտանա, վույ տանտանա,
Քյո խեր չըլներ, դու հուստ կլնեիր,
Վույ տանտանա, վույ տանտանա:

Քեզի մեռնիմ, քյո քյավորին,
Վույ տանտանա, վույ տանտանա,
Որ քե գրկե, տուն ա պիրե,
Վույ տանտանա, վույ տանտանա:

Վույ տանտանա, վույ տանտանա,
Որ չի թալեր, շուն չի կիրե
Որ քե օսկի խաչի պիրե:

Վույ տանտանա, վույ տանտանա,
Կնքե, անուն Կիվորգ դրե,
Վույ տանտանա, վույ տանտանա,
Կիվորգ ջոջներ՝ ֆիդա դառներ,
Վույ տանտանա, վույ տանտանա,
Շեկ ձին խեծներ գյադուկ երթեր,
Վույ տանտանա, վույ տանտանա,
Տաճիկ ճառթեր իմ սիրտ հովներ:

Վույ տանտանա վույ տանտանա,
Թըխ ճուճ մանկեն գիլակ էներ,
Վույ տանտանա վույ տանտանա,
Վույ տանտանա, վույ տանտանա,
Վույ տանտանա վույ տանտանա։

Թռնոցի

Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Բալիս շորեր հագցնեմ,
Հո՜րըդ թևին հասցնեմ,
Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի:

Քեզի մեռնիմ, որ դու կաս,
Ոչ խիվընդնաս, ոչ տըքաս,
Ըխտատեղեր ման կուգաս:
Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի,
Հա թռի, թռի, թռի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: