Մանկական թռնոցիներ — 2

Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

Մանկական թռնոցիներ

Հետազոտական աշխատանքի արդյունքում կրթահամալիրի նախկին երաժիշտ, այժմ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակից Մարգարիտ Սարգսյանից ստացա թռնոցի կատարողների երկու տեսաֆիլմ, որոնցից մեկը ներկայացված է տեսանյութում: Անչափ կարևորում եմ սկզբնաղբյուրը, թեկուզ կարճ կատարում: Լիարժեք պատկերացում ենք կազմում թռնոցիների մասին՝ ինչպես են կատարվել՝ իմպրովիզներով, ստեղծագործելով: Ինչպես են բռնել մանկանը, թռցրել, ուրախացել, երգն ընդհատել մանկան հետ խոսելով,  իրենց զգացական վերաբերմունքն արտահայտող ձայնարկություններով՝ երաժշտության հետ:

Թռի, թռի, թռցնեմ

 Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Կարմիր գինի խըմցնեմ,
Հով ծառի տակ քընցնեմ:

Տանընա, նինայ, տինայ նամ,
Տանընա, նինայ, տինայ նամ: — 2 անգամ

Հա թռի, թռի, թռցնեմ,
Չիր ուչամիչ կերցնեմ,
Մեղր ու կարագ կերցնեմ,
Աղբըրի ջուր խմցնեմ:

Տանընա, նինայ, տինայ նամ,
Տանընա, նինայ, տինայ նամ: — 2 անգամ

Հա թռի, թռի, չուր ի լուս,
Պապեն գիկա կենա դուս:

Տանընա, նինայ, տինայ նամ,
Տանընա, նինայ, տինայ նամ: — 2 անգամ

Կտուր, կտուր վարեցինք 

Կտուր, կտուր վարեցինք,
Սիրուն (մի լավ) աղջիկ ճարեցինք,
Գացինք, տեսանք` քնած էր,
Վարդն երեսին փռած էր:

Գաթեն ծոցին խեչած էր, (փխլած)
Նուռը ջեբին փնջած էր,
Գաթից մի լավ կծեցինք,
Վարդ երեսը պաչեցինք,
Պաչեցինք ու փախեցինք: (փախցրինք)

Պա՜ր, պա՜ր, կլոր պա՜ր

 Պա՜ր, պա՜ր, կլոր պա՜ր,
Արշակ, արի Նունիկին տար, (Անուշին, Մարոյին, բալիս)
Պա՜ր, պա՜ր, չամչի պա՜ր,
Քեռին էկե, հոպբա տար, (Քեռի, արի)
Շատ պստիկ է` մի տանի,
Կեցի մեծնա` հապա տար:

Տուտուլն էկավ մեր տունը

Տուտուլն էկավ մեր տունը,
Բռնին կապին մեր սունը,
Ախ տի տուտուլ, տուլը, տուտուլ,
Վախ տի տուտուլ, տուլը, տուտուլ:

Ընչի էկար մեր տունը,
Բռնին կապին մեր սունը,
Քըս, քըս տվին սև շունը,
Ախ տի տուտուլ, տուլը, տուտուլ,
Վախ տի տուտուլ, տուլը, տուտուլ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: