«Սեբաստացիներ» համույթ — լաբորատորիա, 13.04 — 23.04.2020 — ամփոփում
- «Սեբաստացիներ» համույթ — լաբորատորիան յուրացրել է Մովսես Խորենացու «Ուրախ լեր» շարականի ձայնամասերը: Պատրաստում է բազմաձայն կատարման տեսահոլովակ:
- «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագծով համույթ — լաբորատորիան առանձնացրել է Կոմիտասի գրառած նոր երգեր՝ «Խորոտ էր, կոլոտ էր», «Հով այվանին քնել ես», «Ջան իման, ջան իման», «Հոյ, յար», «Կայնել ես վարդի հովին», «Պարտեզումը խաղ ես ասում», որոնք կտեսագրվեն և կներկայացվեն հանրությանը: