Դավթի ամուսնությունը (նախագիծ)

«Սասնա ծուռ հարսանիք»
Դյուցազնապատում

«Դավթի ամուսնությունը» նախագիծ  (նախագիծ. «Ուսումնական հարսանիք»)

Նպատակ

Էպոսի հանրայնացում

Խնդիրներ

  • բանավոր նյութի ուսումնասիրում
  • էպոսագետների խորհրդատվություն՝ սեմինար, նյութի մասնագիտական քննարկում
  • երաժշտական նյութի ընտրություն
  • աշխատանքային խմբի ստեղծում, աշխատանքի բաժանում
  • սցենարի ստեղծում
  • աշխատանք կատարող անհատների, խմբերի հետ

Ընթացք

  • ուսումնասիրել  «Սասունցի Դավիթ» հայկական ժողովրդական ավանդապատում, ճյուղ Երրորդ,   «Դավիթ և Խանդուտ», «Դավթի ամուսնությունը»   մասը
  • առանձնացնել այն հատվածները, որոնց վրա պետք է կառուցվի «Դավթի ամուսնությունը»
  • կազմել հարսանեկան, էպիկական երգերի ցանկ, որը կազմված կլինի ինչպես առկա, այնպես էլ նոր երգացանկից
  • առանձնացնել այն հատվածները, որոնք, համադրվելով հայտնի էպիկական ասերգերի հետ, կդառնան նոր ասերգեր
  • կազմել աշխատանքային խումբ, որը կկատարի երաժշտական նյութի ընտրություն, ուսուցում, տարածում
  • համագործակցել կրթահամալիրի գործիքային և վոկալ երաժշտախմբերի, անհատ կատարողների հետ
  • կազմակերպել էպոսագետների առցանց խորհրդատվություն՝ սեմինար պարապմունք, հարցազրույց
  • ստեղծված նյութերով երաժշտական աշխատանքային խումբը ստեղծում է «Դավթի հարսանիքը» էպիկական ազգային հարսանիքի սցենարը

Էպիկական հարսանիքի ուղեցույց կառուցվածքը

  • էպոսից ընթերցանություն
  • երաժշտական ներկայացում
  • ազգային պար
  • տեխնոլոգիա
  • մարմնակրթություն՝ ազգային ուժային, այլ խաղեր

Էպիկական հարսանիքի իրականացումը

  • Էպոսից ընտրված հատվածների ընթերցանություն, էսսեներ
  • Ընտրված հատվածներին համապատասխան՝ երաժշտական ներկայացում (մեկ հարսանեկան, մեկ ազգային)
  • Ազգային պար
  • Վիրտուալ պատկերասրահի ստեղծում՝ էպիկական կերպարներով
  • Էպոսային կերպարներով մարմնակրթություն՝ ազգային ուժային, այլ խաղեր

Արդյունք

  • նոր երգերի տեսագրություն, ձայնագրություն
  • ազգային պարերի ուսումնական տեսադասեր
  • ազգային խաղերի տեսադասեր

Նյութեր

Արթուր Շահնազարյան՝ «Սասունցի Դավիթ» էթնո — օպերա, հայկական էպոս
Վիպերգ
Վիպաքնարական
Հատված «Կարոս խաչ» վիպերգից
«Դառնամ, զօղորմին տի տամ» ասերգ հատվածը
Կենաց ծառ
Հարսանեկան ծիսական երգեր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: