«Դառնամ, զօղորմին տի տամ» — Սասունցի Դավիթ, ճյուղ երկրորդ. կատարում է Սեյրան Ավագյանը
29 Апр 2020 Оставить комментарий
Հայ ժողովրդական զատկական «Շմոն խեծե կապուտ քուռակ» ալելուն, և հատված՝ «Կարոս խաչ» վիպերգից
29 Апр 2020 Оставить комментарий
в Ուսումնական նյութեր, Ուսումնական ֆիլմեր
Հայ ժողովրդական զատկական «Շմոն խեծե կապուտ քուռակ» ալելուն է և մեկ հատված՝ «Կարոս խաչ» վիպերգից՝ Գէորգ Հաճեանի «Հայաստանը երգերում» ալբոմից: Նվագակցում է հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ): Մեներգիչներ՝ Գէորգ Հաճեան և Անահիտ Պապայան: http://radiomariam.am/ Դանիել Երաժիշտը «Շմոն խեծե կապուտ քուռակ» երգի մասին հայտնեց հետևյալը. «Այս երգը գրի է առել Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանը: Սա երգելով Զատիկի օրը, տնից տուն են գնացել: Երգում ասվում է՝ Շմոն խեծե կապուտ քուռակ, իսկ կապույտ նժույգը համարվում էր ազնիվ ցեղատեսակ: Ապա ասվում է Մեջքն ալ զարգե պողպատ ուրագ: Էն ժամանակ ուրագ կրելը հերոսի սիմվոլ էր: Բըրչամ թորգե բուրակ-բուրակ, այսինքն՝ մազերը թողել է հերարձակ: Սուրբ Կարապետը թող տա, կատարի իր մուրազը: Սա հիանալի երգ է, բայց, քանի որ փոքրիկ է, ես միացրել եմ «Կարոս Խաչ» վիպերգի մեկ հատվածին, որովհետև այս զատկական Ալելուն, որ կապված է Հարության գաղափարի հետ, և վիպերգի այդ հատվածը, որ Խաչի զորության մասին է, թեպետ ժանրերով տարբեր երգեր են, բայց ներքին բովանդակությամբ, էներգիայի առումով հաղորդակից անոթների պես միմյանց լրացնում և զորացնում են: Այդպես անում է նաև Կոմիտասը, միացնում է առանձին փոքրիկ երգերը և նա այնքան գեղեցիկ է կատարում, որ նույնիսկ չես էլ զգում, որ դրանք տարբեր երգեր են»: Больше
Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք». մարտ, ապրիլ — ամփոփում
29 Апр 2020 Оставить комментарий
в Հաշվետվություններ, Հեռավար ուսուցում
Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք» . մարտ, ապրիլ — ամփոփում
- Նախագծի իրականացման առաջին փուլը
- Ընտանեկան նախագիծ, արդյունքներ՝ 06.04 — 10.04.2020
- Ընտանեկան նախագիծ, արդյունքներ՝ 13.04 — 23.04.2020
- Ընտանեկան նախագծի արդյունքներ՝ 27.04. — 29.04.2020
Նախագծի տարածում
Մեր ընտանեկան նախագծին է միացել Մարիամ Մխիթարյանը՝ 5 տարեկան Մոնայի հետ