«Ազգային խաղեր, խաղիկներ, մատնախաղեր, ասիկներ, ճվիկներ, թռնոցիներ» ընտանեկան նախագծով՝«Մանկախաղաց թռնոցիներ»

«Ազգային խաղեր, խաղիկներ, մատնախաղեր, ասիկներ, ճվիկներ, թռնոցիներ»  ընտանեկան նախագծով՝  մանկախաղաց թռնոցիներ

Շարունակում եմ ներկայացնել մանկախաղաց թռնոցիներ, որոնք հավաքագրել եմ մեկ տարվա ընթացքում և դեռ շարունակում եմ: Նախորդ նյութերը՝

Մանկախաղաց թռնոցիներ — 1

Մանկախաղաց թռնոցիներ — 2

Արև դու, արև քու խեր

Արև դու, արև քու խեր,
Արևու կեսն ա քու մեր,
Բարդու ծառ՝ քու հորոխպեր,
Ուռի ծառ քու քեռիներ,
Կլոր-մլոր խորքուրներ,
Սև ու դեղին մորքուրներ…
Արև դու, արև քու խեր,
Արևու կեսն ա քու մեր:

Մեր, մի մանա

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Անուշ բալիս ես ղուրբան,
Քաղցր բալիս ես ղուրբան,
Նախշուն երեսիդ մեռնիմ,
Սիրուն թաթերիդ մեռնիմ:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Ձագ ու ձագուկ, ձագարակ,
Ձագըս էլեր բերդի բարա,
Կանչեցի տեր Զաքարա,
Օր քեզի օրհնե, բալա:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Հարիր, հարիր, հարիր ման,
Բաժիդ մեռնիմ, բազըրկան,
Ծամերիդ ծամթել դնեմ,
Աչքերիդ սուրմա քաշեմ:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Ախչիկըս ախչա ունի,
Համամի բոխչա ունի,
Զառով սանդուխչա ունի,
Մարդի գնա՝ տուն ունի:

Մեր, մի մանա, մեր, մի գըզա,
Առ պատի տակն ու տըրտըզա:

Թռնոցի

Ուստից կուգաս հուշիկ հուշիկ,
Ոտդ ա մտել վարդի փուշիկ:  (2×)
Շատ խորոտ ես պագդ անուշիկ,  (2×)

Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս:

Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը — տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Ուստից կուգաս վերեն Վանա,
Դարդեդ եղել եմ դիվանա(2×)
Պագիկ մի տուր սիրտս հովանա,  (2×)

Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս,

Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը — տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Ուստից կուգաս հուշիկ հուշիկ,
Շատ խորոտ ես, պագդ անուշիկ:  (2×)
Կերել եմ ծոցիդ միջինը,
Մեկ էլ էն սրտիդ միջինը,

Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս,

Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը — տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Ժողովրդական խոսքն ասում է. «Ինչ տեսանես, այն ուսանես»: Կյանքի առաջին իսկ օրվանից մայրը, հարազատները երեխայի նկատմամբ իրենց սերն են արտահայտում խոսքով, երգով, գուրգուրելով, թեթև թռցնելով: Մանուկը մեծանում է սիրո ամենազորեղ միջավայրում:

Ժողովրդական մշակութային ժառանգության մեջ սիրո արտահայտման ձևերից այսօր ունենք մանկախաղացներ, մանկախաղաց թռնոցիներ, ասիկներ, խաղիկներ, մանկախաղաց գովքեր, մանկական խաղեր: Այն, ինչ եղել է, մնացել է ընդամենը որպես մշակութային ժառանգություն, որոնցից որոշ նմուշներ կատարվում են ազգագրական համույթների կողմից, մյուս մասն էլ կամ նոտագրվել է կամ՝ տեսագրվել, սակայն գործնականում շատ քչերն են տիրապետում այդ չքնաղ նյութին, իսկ մանուկները մեծանում են ինտերնետի՝ մանկան հետ ընդհանրապես կապ չունեցող, զվարճացնող – զարգացնող – ուսուցողական տեսահոլովակների միջավայրում:

«Իսկ ինչ է ուզում մանուկը, որն է բնության պահանջը, որ «կաթի հետ մտնում, հոգու հետ դուրս է գալիս»:

«Հարստացրե՛ք իմ խոսքը զգացմունքներով, իմ մեջ զարգացրեք ոչ թե սովորական խոսքը, այլ բարի խոսքը, սիրով խոսքը, գեղեցիկ խոսքը, իմաստուն խոսքը: Թող ձեր խոսքը, որով դուք պիտի լրացնեք ինձ շրջապատող տարածությունը, նույնպես լինի բարի, իմաստուն, իրար նկատմամբ սիրով ու հոգատարությամբ լի: Ամեն մի խոսք, որ պիտի ինձ ուղղեք, թող կրի ձեր սրտացավությունը, սերը, քնքշանքը, իմաստնությունը: Այդպես ես կսովորեմ իմ խոսքի մեջ արտահայտել սերը, հարգանքը, հոգատարությունը, քնքշությունը, երախտագիտությունը, կարեկցանքը, ուրախությունը, ընկալունակությու­նը ձեր ու մարդկանց հանդեպ. այդպես իմ մեջ կձևավորվի խելացի խոսքը: Եթե դուք ձեր խոսքում զուսպ լինեք, ապա ես էլ կսովորեմ ձեզնից այդ հատկանիշը, ձեր ամբողջական ու զգացմունքային խոսքը կօգնի ինձ սովորել պատկերավոր ու զգացմունքային խոսել: Ձեր հանգիստ խոսքը ինձ համար նույնպես օրինակ կլինի: Ձեզ ասված է. «Նույն շուրթե­րից բարի խոսքն էլ է հնչում, անեծքն էլ: Այդպես չպիտի լինի, ի՛մ եղբայրա­կիցներ»: Այնպես արեք, որ ձեր շուրթերից ճշմարիտ ու բարեշնորհ խոսք հնչի: Այդ ժամանակ իմ խոսքը նույնպես կուրախացնի ձեզ: Ինձ թույլ տվեք իմանալու, որ բառն արարչական էներգիա է կրում իր մեջ ու կրում է նաև ավերիչ էներգիա: Իմ մեջ պատասխանա­տվու­թյուն դաստիարակեք արտաբերած բառիս համար: Սովորեցրեք, թե երբ պետք է լռել ու երբ՝ խոսել:»  Շալվա  Ամոնաշվիլի

Այս ցանկություն – պահանջները հայ ազգային կենցաղում մանկան նկատմամբ խտացված արտահայտվել են առաջին թռնոցիների մեջ, որոնցից է՝

Արև դու, արև քու խեր,
Արևու կեսն ա քու մեր,
Բարդու ծառ՝ քու հորոխպեր,
Ուռի ծառ քու քեռիներ,
Կլոր — մլոր հորքուրներ…

(Դու արև ես, քո հայրն էլ արև է, Արևի կեսն է քո մայրը, Քո հորեղբայրը նման է բարդի ծառի (բարձրահասակ է), Քո քեռիները ուռի ծառ են, Քո հորաքույրները կլոր – մլոր են (թմբլիկ են):

Ապա շարունակվել են գովքերի, խաղիկների մեջ.

  • Կեռտանը սիրեմ, կեռտանը,
    Կըլմանի ժամուն մեյդանը,
    Թուշիկը սիրեմ, թուշիկը,
    Կըլմանի ժամուն խուշիկը,
    Պերանը սիրեմ, պերանը,
    Կըլմանի ժամուն խորանը,
    Քիթիկը սիրեմ, քիթիկը,
    Կըլմանի ժամուն քյություկը,
    Աչուկը սիրեմ, աչուկը,
    Կըլմանի ժամուն խաչուկը,
    Անկաջը սիրեմ, անկաջը,
    Կըլմանի ժամուն զանգակը,
    Ճակատը սիրեմ, ճակատը,
    Կըլմանի ժամուն գագաթը,
    Մազերը սիրեմ, մազերը,
    Կըլմանի ժամուն ավելը:

Էրնեկ էն օր, ինչ տյու էլար,
Մորն Ավետիք որդիմ՚  էլար,
Ամպ խովանի ոսկիմ՚  էլար,
Կաքյավն էրթիս մորն ավետիս:

Ի՜նչ խորոտիկ լաճ կեր մամուն,
Ի՜նչ վուվունիկ լաճ կեր մամուն,
Ձին կը խեծներ, էրթեր օդուն,
Թաս ու թեփսի բերեր մամուն,
Թուր ու թվանք՝ ախպերներուն,
Ոսկի գնդեր՝ քուրիկներուն,
Հյուր մյուր՝ տեր սիրողին,
Անուշ պագեր՝ բերողին:

Սարերուն սմբուլն է,
Բախչաներուն բլբուլն է,
Պաղ ախպրին ջուրն է,
Հորն ու մոր դոխն է,
Մամին, պապին գառն է,
Հորոխպորը ձաքն է:

Ապա խաղացել են մանկան հետ՝ ճվիկներ, մատնախաղեր, ձեռնախաղեր, ոտնախաղեր և այլն: Մանուկն ապրում է սիրով լի բանավոր, երաժշտական, խաղային զտված, մաքուր, զուլալ, մտքին ու սրտին բարձրարժեք նյութերով սնող ազգային միջավայրում:

Այս դեպքում, նա էլ ազգային արժեքներից զերծ մնալու տարբերակ չունի: Վաղ թե ուշ, այդ ստացած ժառանգությունն իր գործը կատարելով, մարդուն կրկին ու կրկին բերում է դեպի իր ակունքները, գեներով կրածը լույս աշխարհ է դուրս գալիս, մարդն արթնանում է քնից ու հիշում իր կյանքի սիրուն, երջանիկ ժամանակահատվածը:

Մանկախաղաց — 1

Մանկախաղաց — 2

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: