Կոմիտաս՝ «Լոռվա գութաներգ», կատարում է Սարգիս Ալավերդյանը

Եզակի հաջողված մաքուր ազգային կատարում: Վայելենք ազգովի:

«Սեբաստացիներ» վոկալ համույթի աշխատանքային պահերից. Կոմիտաս՝ «Տեր, ողորմեա»

«Սեբաստացիներ» վոկալ համույթի աշխատանքային պահերից. Կոմիտաս՝ «Տեր, ողորմեա»

Մարո Նալբանդյան՝ «Ապո, մամո, կարգեք զիս»

Մարո Նալբանդյան՝ «Ապո, մամո, կարգեք զիս»

Մարո Նալբանդյանը ծնվել է Հալեպում։ Նրա հայրը ՝ Տիգրան Նալբանդյանը, հիանալի երգիչ էր և գիտեր բազմաթիվ հնագույն երգեր: Եղբայրը ՝ Արամը,նույնպես արտակարգ երգիչ էր,ուսուցիչ և երաժիշտ։ 1910թ.-ին նրանք գաղթել են Միացյալ Նահանգներ:
Մարոյի ուսուցիչները միշտ խրախուսում էին նրա երգելու և պարելու հմտությունները։
Նա սովորում էր հին ազգագրական երգեր տանը ՝ լսելով դրանք իր մորից, տատիկից և այլ տարեց մարդկանցից: Նրա հայրը բազմաթիվ պարեր և երգեր էր սովորել իր պապերից`դրանք փոխանցելով իր զավակներին:
Ծնողները միշտ մասնակցում էին տարբեր հայկական հարսանիքների`երգում և պարում։ Իսկ քեռին՝ Գառնիկը, միշտ ներկա էր փեսաների հագնվելու արարողություններին՝ իր երգերով և հզոր ձայնով հարստացնելով հարսանեկան տոնակատարությունները:
Աղբյուր` Գոհար Մկրտչյանի ֆեյսբուքյան էջ

Շրխկան նվագարանները Քոլեջի նախակրթարանում

Երեխան հետաքրքրասեր է՝ լավագույն հատկություն, որի շնորհիվ սովորում, զարգանում, հարցերի պատասխանն է գտնում: Այդ հատկությունն էլ ստիպում է քանդել, իմանալ՝ սա ինչից, ինչպես է պատրաստված կամ՝ ինչպես կարելի է պատրաստել, ինչպես է չխկչխկում, հարմա՞ր է: Իմացանք, պատրաստեցինք, չխկչխկացրինք, որոշեցինք տանը պատրաստել: Տեսնե՜նք…