«Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ» նախագիծ

«Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ» նախագիծ

Նպատակ

ազգային մշակույթի յուրացում, փոխանցում

Տարիքային խումբ

3 — 15 տարեկան երեխաներ (որոշ դեպքերում՝ ավելի մեծեր)

Խնդիրներ

«Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք»  նախագծով հավքագրված նյութերից առանձնացնել ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ

խաղալ սաների, սովորողների հետ՝ նախակրթարանում, դպրոցում, ուսումնական ճամբարում, ընտանիքում, բակում

ընտրել այն ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկները, որոնք կարող են կատարել 3 — 15 տարեկան երեխաները (որոշ դեպքերում՝ տարիքով մեծերը): Դրանցից հաջողվածները կարող են դառնալ ուսումնական նյութ, որոնք էլ կխաղան համապատասխան տարիքային խմբի սաները, սովորողները:

Ընթացքը

Ընտրած նյութերը խմբավորել, ուսումնասիրել, տարբեր տարիքային խմբերի հետ խաղալ: Փորձի հիման վրա որոշել՝ տվյալ խաղը որ տարիքային խմբերը կարող են կատարել:

Տեսագրել, ձայնագրել, գրառել, պատրաստել տեսանյութ, որոնք հետագայում կծառայեն որպես ազգագրական նյութեր ոչ միայն կրթահամալիրի, այլև ազգի մշակույթը պահող, պահպանող, ազգային արժեքներն իմացողների, սերունդների համար:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքն անժամկետ է: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները: Ծավալը՝ կախված է առկա նյութի քանակից:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ նկարագրություններ, տեսագրություններ,  ձայնագրություններ:

Կիրառման ոլորտներ

Ընտանիք, բակ, նախակրթարան, դպրոց, այլ մանկական կրթօջախներ:

Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկների օրինակներ, նկարագրություններ

Ազգային խաղեր

1. Մանկական խաղեր, ճվիկներ, ասիկներ

2. Ծիսական, ազգային մանկական խաղեր

3. Ազգային բակային խաղեր

4. Հայկական ավանդական խաղեր

5. Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր

6. Հայ ժողովրդական մանկական խաղեր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: