«Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագիծ

IMG_4863

«Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագիծ

Թեման

Ազգային (ծիսական), Կոմիտասի գրառած, կրթահամալիրի երաժշտության ծրագրային երգերի, մանկական թռնոցիների, մանկախաղացների կատարում, ձայնագրում

Կատարողներ

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիա, նշված խմբերի, ինչպես նաև՝ այլ մենակատարներ

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է տարվա ընթացքում՝ սկսած օգոստոսից, ամփոփվում է ուսումնական տարվա վերջում՝ ձայնագրված նյութերի փաթեթներով: Ծավալը կախված է ինչպես առկա, այնպես էլ հետազոտական աշխատանքի արդյունքում հայտնաբերած նյութերի քանակից:

Նպատակ

Երաժշտական ճաշակի զարգացումն ապահովող նյութերի համալրում ձայնադարանում

Խնդիրներ

  • ըստ թեմաների՝ ունկնդրվող և կատարվող ուսումնական երաժշտական ստեղծագործությունների ընտրություն
  • ձայնագրման ստուդիայի հետ ձայնագրման ժամանակացույցի կազմում
  • մասնագիտական աշխատանք կատարողների հետ

Ընթացքը

Առանձնացվում է ձայնագրման համար նախատեսված երաժշտական նյութը, որին գումարվում են տարվա ընթացքում կատարված հետազոտական աշխատանքի  արդյունքում հավաքած նյութերը: Կատարվում է մասնագիտական աշխատանք կատարողների հետ, որից հետո ձայնագրվում կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում (Կարեն Խաչատրյան): Նախկին ձայնագրություններից ևս իրականացվում է համապատասխան որակի կատարումների ընտրություն: Կրթահամալիրի լոգոյով (հեղինակ` Կարինե Մացակյան) ստեղծվում են տեսաֆիլմեր և տարածվում համացանցով (յութուբ, ֆեյսբուք, այլ  հարթակներ):  Տարածման այս դաշտը թույլ կտա երգերի ունկնդրման կազմակերպումը դարձնել էլ ավելի արդյունավետ՝ ներկայացնելով կրթահամալիրի ազգային բովանդակությունը:

Նախագծեր, որոնց իրականացման արդյունքում հավաքվել են ուսումնական նյութերի փաթեթներ.

Հակաբացիլ հայ ազգային երգ

«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»

Ընտանեկան նախագիծ՝ «Ազգային, բակային, ծիսական խաղեր, խաղիկներ, ասիկներ, ճվիկներ, մատնախաղեր, թռնոցիներ, գովք»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: