Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»
1. Նպատակ
- ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:
2. Ծեսն իրականացնողներ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դաստիարակներ, դասվարներ, ծնողներ, դասավանդողներ, ճամբարականներ
- ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամներ, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ
3. Ընթացքը
- տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի ծեսը (Սամվել Մկրտչյան՝ «Խաղողօրհնեք» , Հ. Խառատյան՝ «Խաղողօրհնեք» ),
- համակարգում են հիմնական գործողությունները,
- համագործակցելով Քոլեջի Խաղողի և գինու դպրոցի հետ (ղեկավար` Արտակ Ռշտունի), կազմակերպում են խաղողաքաղ՝ Սասնալանջի, Հյուսիսային դպրոցի խաղողի այգիներից,
- խաղողի օրհնություն եկեղեցում (Խաղողօրհնեքի օրը օրհնվում է ոչ միայն խաղողը, այլև մնացած բարիքները՝ մեղրը, ցորենը և ամենայն բարիք, որ ստեղծում է հողի մշակը։ Կատարվում է Անդաստանի կարգ, օրհնվում են աշխարհի չորս կողմերը, որ խաղաղություն տիրի, այդ թվում՝ մարդկանց հոգիներում)
- Քոլեջի հնձանում ճզմում են խաղողը,
- սովորում են խաղողի, խաղողաքաղի, խաղողը ճզմելու և գինի պատրաստելու ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
- ընտրում ազգային խաղեր, որոնք խաղալու են,
- որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում ծիսական գործողությունների ընթացքը:
4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
- ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները
- ծեսն իրագործվում է Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի օրը կամ մեկ, երկու օր հետո:
5. Արդյունքները
մասնակիցները կիմանան
- ազգային ծեսերը,
- ազգային սովորույթները,
- ազգային ավանդական պարերը,
- հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
- ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
կկարողանան
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ:
կլինեն
- ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:
Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:
- Հետևություն
Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Խաղողօրհնեքի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:
- Արդյունք
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:
Խաղողօրհնեքի մասին տարբեր աղբյուրներից նյութեր
Սամվել Մկրտչյան՝ «Խաղողօրհնեք»
Խաղողագործությունը Հայաստանում
Ներսես Շնորհալի՝ «Խաղողօրհնեքի օրհնության աղոթք»
Խաղողօրհնեքի ծիսական, ազգային երգեր, պարեր
«Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը» — ձայնագրություն,
Բաղը քաղինք , Քաղենք խաղողը , Իմ յարն էկավ ի էգին — երգերի բառերը
Անդաստան ,
Խնկի ծառին նման ես , Խնկի ծառին նման ես (թարգմանված է աշխարհաբար)