Ազգային օպերա՝ «Զմփիկ, զմփիկ». նախագիծ

Ազգային օպերա՝ «Զմփիկ, զմփիկ». նախագիծ

  1. Թեման

Ազգային օպերա՝ «Զմփիկ, զմփիկ»

  1. Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

«Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան), Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան), Արևմտյան (երաժշտության դասավանդող՝ Սեդա թևանյան) դպրոցների հանրակրթական ուսումնական երգչախմբեր

  1. Աշխատանքների ծավալը, ժամանակացույցը

Նախագծի իրականացումը նախատեսվում է հունվար — հունիս ամիսներին

  1. Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նպատակ 

Ազգային մշակութային ժառանգության յուրացում

Խնդիրներ

  • օպերայի երաժշտական կառույցին համապատասխան լիբրետոյի (սցենար) և պարտիտուրայի ստեղծում
  • ազգային մանկական երգերի, պարերգերի, ազգային, բակային խաղերի ուսուցում, կատարում
  • համագործակցում Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոցների երաժշտության դասավանդողների հետ
  • երգի ուսուցման, կատարման միջոցով

երաժշտական ունակությունների զարգացում,
ազգային երգի համապատասխան կատարողական վարպետության մշակում
գեղագիտական ճաշակի ձևավորում

Ընթացքը

Ազգային մանկական օպերայի լիբրետոյի ստեղծման համար ընտրել համապատասխան նյութեր՝ ազգային երգեր (այդ թվում՝ Կոմիտասի խմբերգերից), ազգային, բակային խաղեր: Համագործակցելով Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոցների երաժշտության դասավանդող հետ, սովորողներին ուսուցանել բանավոր և երաժշտական նյութը: Լիբրետոն՝ նյութերի հետ համացանցով հասանելի դարձնել բոլորին: Շատ կարևոր է, որ կատարող – ունկնդիր կապը, ստեղծելով ազատ, անմիջական անկաշկանդ միջավայր, կատարի իր ուսումնական աշխատանքային դերը՝ ջնջելով ունկնդիր – կատարող օղակների մեջ եղած տարածությունը: Այդ նպատակով տեղում ունկնդրի հետ կիրականացվի երգերի, խաղերի ուսուցում:

Սովորողների հետ տարվող աշխատանք

  • երգերի, պարերգերի, պարերի ուսուցում
  • ունկնդրման կազմակերպում
  • մայրենիի ինտեգրում՝ տեքստի ուսուցում, տպավորություն, կարծիք, պատում և այլն

Արդյունքներ 

Սովորողը կիմանա 

  • Կոմիտասի ստեղծած, գրառած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
  • այլ ազգային, ծիսական երգեր
  • ազգային, բակային խաղեր

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող
  • ազգային երգերն իմացող, փոխանցող, տարածող
  • ազգային, բակային խաղերն իմացող, տարածող

Սովորողը կկարողանա

  • կատարել ազգային, կոմիտասյան երգերը՝ ազգային երգարվեստին բնորոշ հնչերանգով
  • ազգային, բակային խաղեր

Արդյունքների ներկայացումը

Աշխատանքի ընթացքը կարող է լուսաբանվել կայքում, բլոգում: Սովորողները իրենց ենթակայքերում, բլոգում կներկայացնեն իրենց տպավորությունները, կարծիքները, կատարած աշխատանքները: Որպես ամբողջական ազգային օպերա կներկայացվի հանդիսատես-մասնակցին:

Նախագիծն իր մեջ ներառում է.

Նախագիծ՝ «Դասարանական երգչախմբեր»

Նախագիծ՝ «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց»

Նախագիծ՝ «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր»

Նախագիծ՝ «Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ»

Ազգային, բակային խաղերի փաթեթեթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: