«Ուսումնական ժամերգություն» նախագիծ
Նախատեսված է
Քոլեջի, 1 — 12-րդ դասարանների սովորողների համար
Մասնակիցներ՝
Քոլեջի, 1 — 12-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլ
Իրականացման տևողությունը՝
ուսումնական տարվա ընթացքում, յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 09.00-09.15
Նպատակը՝
- ազգային հոգևոր մշակույթի յուրացում,
- հոգևոր երգերի, տաղերի, շարականների տարածում:
Խնդիրները՝
- հոգևոր արարողակարգերի ուսումնասիրություն, Սուրբ Պատարագից, այլ աղբյուրներից՝ հոգևոր երգերի, շարականների, տաղերի ընտրություն,
- կրթահամալիրի բոլոր օղակներում հոգևոր երգերի, շարականների, տաղերի ուսուցում, կատարում,
- առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ ուսուցում, կատարում,
- ամեն ուրբաթ նախօրոք ընտրած եկեղեցում 9.00 — 9.15 կրթահամալիրի բոլոր դպրոցների ուսումնական երգչախմբերից կազմված կրթահամալիրյան երգչախմբի կատարմամբ առավոտյան ժամերգություն
Մասնակիցների նախնական կարողություններ, հմտություններ՝
Մաքուր, գրագետ երգեցողություն, հոգևոր նյութի իմացում
Նախագծի ընթացքում նախատեսվում է
ուսումնական ժամերգության ակտիվ մասնակցություն, հոգևոր նյութի իմացում, մաքուր երգեցողություն
Միջավայրը
ՀԱԹ, Սուրբ Երրորդություն եկեղեցի
Անհրաժեշտ գործիքները՝
ուսումնական ժամերգության թերթոններ, էլեկտրոնային երգեհոն
Կիրառվող մեթոդները՝
անհատական, խմբային
Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը
Ուսումնական ժամերգությունը համագործակցային է, յուրաքանչյուր դպրոց կարող է իր պատրաստած հոգևոր նյութը ներկայացնել՝ նախօրոք տեղեկացնելով և տրամադրելով կատարվող ստեղծագործության բառերը, նոտաները, (ձայնագրություն)
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
Մարմին տերունական
Հազարաց հրեշտակապետք կան
Առաջի Քո Տեր
Խնկի ծառին նման ես
Հիշեա Տեր
այլ
Նախագծի իրականացման ընթացքը՝
- ուսումնասիրել հոգևոր ծիսական արարողակարգերը,
- կատարել համապատասխան հոգևոր երգերի, շարականների, տաղերի ընտրություն,
- կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ, տաղեր
- առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային ծրագրերի փոխանակման ընթացքում կատարել, ամրապնդել, տարածել, հոգևոր երգերը, շարականները, տաղերը
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները
Ուսումնական ճամփորդություններին եկեղեցում կատարվում է ուսումնական ժամերգություն
Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
Յուրաքանչյուր դպրոց կարող է կազմել հոգևոր երգեր կատարող երգեցիկ խումբ, որը երգեհոնի նվագակցությամբ կամ ակապելլա կկատարի իր ընտրած հոգևոր ստեղծագործությունը՝ նախօրոք համաձայնեցնելով ուսումնական ժամերգության տվյալ օրվա պատասխանատու դպրոցի ղեկավարի հետ:
Սովորողը
- կիմանա հոգևոր երգեր, շարականներ, տաղեր
- կկարողանա կատարել, տարածել
- կլինի հոգևոր մշակույթը կրող, փոխանցող:
Արդյունք
Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:
Հոգևոր երգեր, շարականներ «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի կատարմամբ