«Պարապմունք — համերգ» նախագիծ
Նախատեսված է՝
Տարիքային տարբեր խմբերի համար
Մասնակիցներ՝
Նախակրթարանի, 5-6 տարեկանների խմբեր, 1 — 12-րդ դասարանների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ
Իրականացման տևողությունը՝
Ուսումնական տարվա ընթացքում
Նպատակ՝
- համագործակցություն
- երաժշտական կրթում
- երաժշտական մշակույթի ձևավորում
Խնդիրներ՝
- հմտություն, փորձ, գիտելիք փոխանցելու կարողության ձևավորում, փոխանցում (սովորող — սովորեցնող)
- փոխհամագործակցում
- երաժշտություն ունկնդրելու, հանդիսատեսին երաժշտական նյութը ճիշտ մատուցելու կուլտուրայի ձևավորում
- երաժշտական և գեղարվեստական մտածողության ձևավորում
- հանդիսատես – կատարող կապի ստեղծում
- համերգային կանոններին գիտակ ունկնդրի ձևավորում
- ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում
- ստեղծագործական երևակայության զարգացում
- երաժշտության, պարի, խաղի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը
- երաժշտարվեստի զարգացում
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
- նախագծով որոշված նյութի իմացում
- նյութը մատուցելու, փոխանցելու կարողություն
Նախագծի ընթացքում նախատեսվում է
- նախագծի իրականացման ընթացքում փոխհամհամագործակցելու, միմյանց հետ աշխատելու կարողություն
- նյութը միմյանց ուսուցանելու, միասին հարմոնիկ կատարելու հմտության ձևավորում
Միջավայր
- ուսումնական տարածք
- հասարակական վայր՝ այգի, ներքին բակ
- բնության գիրկ
- այլ
Անհրաժեշտ գործիքներ՝
- երաժշտական, շրխկան, հարվածային նվագարաններ
- անհրաժեշտության դեպքում՝ պարեղանակների, այլ երաժշտական կատարումների ձայնագրություններ
- ուժեղացուցիչ
- ազգային, բակային խաղեր համար անհրաժեշտ պարագաներ
- այլ
Կիրառվող մեթոդները՝
համագործակցային, խմբային, անհատական
Ուսումնական գրականություն, այլ ռեսուրսներ
եթե նախագծով նախատեսված է՝ նշվում է անվանումը կամ հղումը
Նախագծի իրականացման ընթացքը
Նախագծի իրականացման համար համագործակցել կրթահամալիրի նախակրթարանների, կրտսեր, միջին, ավագ դպրոցի հետ:
Համագործակցող կողմերը ուսանողներին, սովորողներին, սաներին ուսուցանում են ծրագրային երգեր, պարերգեր, պարեր, ազգային, բակային խաղեր: Պարերգերը ուղեկցվում են համապատասխան պարային շարժումներով, կոպալ — դհոլի ռիթմիկ հարվածներով:
Երգերը բեմականացնել, խաղալ, կատարել հարվածային, շրխկան, «բնական նվագարաններով»:
Կրտսեր դպրոցի, նախակրթարանի, 5 — 6 տարեկաններ ծրագրում, բացի երգերից և պարերգերից, ներառվում են խաղերգեր, մանկական ճվիկներ, խաղիկներ, ասիկներ, փոքրիկ բեմադրություններ, բանաստեղծություններ, մնջախաղ՝ երաժշտության ուղեկցությամբ, ինչպես նաև ունկնդրման համար նախատեսված ստեղծագործություններ, որոնք ուղեկցվում են շրխկաններով, հարվածային, «բնական նվագարաններով»:
Նախագծով նախատեսվում է նաև երաժշտական նվագարանի (նվագարանների) հետ ծանոթացում: Այդպիսի պարապմունք — համերգները կազմակերպվում են մասնակցի ակտիվ ներգրավմամբ:
Պայմանավորված օրը կողմերը հանդիպում են նախապես որոշված դպրոցում, նախակրթարանում, վայրում: Կատարվում են ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին գործեր: Կողմերը միմյանց ուսուցանում են մեկ կամ երկու երգ, պար, որոնք կատարվում են միացյալ: Ստեղծված անկաշկանդ, անմիջական մթնոլորտում, որտեղ չկա հանդիսատես՝ բոլորը միաժամանակ և՛ կատարող են, և՛ հանդիսատես, սովորողները կարողանում են միմյանց փոխանցել իրենց կարողությունը, հմտությունը, իմացածը, փորձը (սովորող — սովորեցնող):
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները
«Պարապմունք — համերգ» նախագիծը իրականացվում է ինչպես կրթահամալիրից դուրս, այնպես էլ՝ այլ դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում՝ ներկայացնելով և տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:
Նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
«Պարապմունք — համերգ»-ը, որպես արդյունավետ ուսումնական նախագիծ, կարող է համագործակցել ուսումնական այլ դասընթացների հետ՝ ստեղծելով երաժշտաթատերական ներկայացումներ:
Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում
Արդյունքում սանը, սովորողը, ուսանողը
- կարողանում է իր հմտությունը, փորձը, գիտելիքը փոխանցել (սովորող — սովորեցնող)
- կլինի ուշադիր ունկնդիր
- երաժշտական ստեղծագործությունը մատուցել կարողացող, հանդիսատեսի հետ համատեղ կատարող
- ծրագրային երաժշտական նյութը կատարող – տարածող
- կիմանա ինչպես կատարողին, այնպես էլ ունկնդրին ներկայացվող պահանջները
- կկարողանա լիարժեք մասնակից լինել այլ վայրերում իրականացվող համերգներին