«Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագիծ

12-8-scaled

«Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագիծ

Թեման՝

Ազգային (ծիսական), Կոմիտասի գրառած, կրթահամալիրի երաժշտության ծրագրային երգերի, մանկական թռնոցիների, մանկախաղացների կատարում, ձայնագրում

Նախատեսված է՝

նախակրթարանի, Կրտսեր, Միջին, Ավագ դպրոցների սովորողների, դասվանդողների, ծնողների, այլ կատարողների, ունկնդիրների համար

Մասնակիցներ՝

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի, ինչպես նաև՝ այլ մենակատարներ

Իրականացման տևողությունը՝

Նախագիծն իրականացվում է տարվա ընթացքում՝ սկսած օգոստոսից, ամփոփվում է ուսումնական տարվա վերջում՝ ձայնագրված նյութերի փաթեթներով: Ծավալը կախված է ինչպես առկա, այնպես էլ հետազոտական աշխատանքի արդյունքում հայտնաբերած նյութերի քանակից: Նախագիծը շարունակական է:

Նպատակ՝

Երաժշտական ճաշակի զարգացումն ապահովող նյութերի համալրում ձայնադարանում, համացանցում

Խնդիրներ՝

  • ըստ թեմաների՝ ունկնդրվող և կատարվող ուսումնական երաժշտական ստեղծագործությունների ընտրություն
  • ձայնագրման ստուդիայի հետ ձայնագրման ժամանակացույցի կազմում
  • մասնագիտական աշխատանք կատարողների հետ

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

կատարողներ՝ երաժշտական լսողություն, մաքուր, գեղեցիկ տեմբրով ձայն, ազգային երգի կատարման հմտություն, կարողություն
ունկնդիրներ՝ երաժշտության ընկալունակություն, ունկնդրելու կարողություն

Միջավայրը`

ձայնագրված երգերը կատարվում են դասարանում, բակում, ճամփորդությունների ժամանակ, ունկնդրում են տանը, դասարանում, կրթահամալիրի ծեսերին, տոներին

Նախագծի իրականացման ընթացքը

Կոմիտասի ժառանգած ազգային երգերի հատորներում կան շատ նյութեր, որոնք վերականգնելու կարիք ունեն՝ բառեր, երգի ընդհանուր կառույց: Ինչ-ինչ պատճառներով ստացվել է այնպես, որ մեծն Կոմիտասը գրառած շատ նյութեր չի հասցրել մաքրագրել, վերջնական տեսքի բերել: Այդ պատճառով «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիան ուժերի ներածին չափով փորձում է իրականացնել աշխատանքը՝ համագործակցելով հայ երաժիշտ գործիչների հետ, ովքեր գործին քաջատեղյակ են, գիտակ, բանիմաց:

Կոմիտասի հատորներից առանձնացվում են երգերը, կատարվում է վերականգնողական երաժշտական աշխատանք: Կան երգեր, որոնք լիարժեք տեսքով են, լրացուցիչ աշխատանքի կարիք չունեն: Եղած նյութից առանձնացվում են ձայնագրման համար նախատեսված երգերը, որին գումարվում են տարվա ընթացքում կատարված հետազոտական աշխատանքի արդյունքում հավաքած այլ ազգային երգեր (դրանք հայտնի չեն հանրությանը կամ քիչ են կատարվել կամ էլ չկա ձայնագրություն, տեսագրություն): Յուրաքանչյուր երգի համար որոշվում է կատարողը: Կատարվում է մասնագիտական աշխատանք կատարողների հետ, որից հետո ձայնագրվում կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում (Էմիլ Զաքարյան):
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը կատարում և ձայնագրում է այն ծրագրային երգերը («Կաքավիկ» երգարանից, ինչպես նաև այլ՝ ծիսական, հոգևոր), որոնք չկան Ձայնադարանում: Կրթահամալիրի լոգոյով (հեղինակ` Կարինե Մացակյան) ստեղծվում են տեսաֆիլմեր և տարածվում համացանցով (յութուբ, ֆեյսբուք, այլ  հարթակներ):  Տարածման այս դաշտը թույլ կտա երգերի ունկնդրման կազմակերպումը դարձնել արդյունավետ՝ ներկայացնելով կրթահամալիրի ծրագրի ազգային բովանդակությունը:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Նախագծի իրականացման ընթացքում հետազոտական, որոնողական աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է լինում մեկնել այն վայրը, որտեղ բնակվում է ազգային երգը կատարող անձը: Կազմվում է փոքր խումբ, որի կազմի մեջ են մտնում դասավանդողներ, սովորողներ: Համագործակցելով կատարողի կամ նրան ճանաչող, ծանոթ, հարազատի հետ, նշանակվում է կատարողի հետ հանդիպման օր, ժամ: Երբեմն խմբի առկայությունը կատարողին կաշկանդում է: Այդ պատճառով հարկ է լինում նախնական այց կատարել մեկ կամ երկու հոգով:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Հասարակության մեջ կարթնանա ազգային մշակույթը պահպանելու անհրաժեշտություն, որն էլ շատերին կմղի հետազոտական, որոնողական աշխատանքների կատարման:

Նախագծի ամփոփում, գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր, այլ)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ, այլ)

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Արդյունքները լուսաբանվում են կրթահամալիրի կայքում, ենթակայքերում, արդյունքները տեղադրվում Ձայնադարանում, բլոգում:

«Ուսումնական նյութերի ձայնագրություն»  նախագծով ստեղծված հայ ազգային, ծիսական երգերի, պարերգերի փաթեթ  

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: