Հայկական չարխափան՝ Դաղդղան
Դաղդղան — հայկական «աչքուլունք», պատրաստում էին փայտից, լինում է նաև եռանկյուն, այն կախվում էր տան դռնից, երեխայի օրորոցից և ընտանի կենդանիների պարանոցից՝ չար ուժերից պաշտպանելու համար:
Պատրաստված է կավից, կենտրոնում՝ կյանքի վեցաթև ծաղիկ… Աղբյուրը՝ Վահե Քոթանյանի ֆեյսբուքյան էջ
… Դաղդղան անվանումը կապվում է բռնչի ծառի «տարտաղան», «տարտաղուն», բարբառային «դաղդաղ» կամ հենց «դաղդղան» անվանման հետ[2]։ Այս ծառին հնում վերագրում էին չարահալած զորություն և նրա փայտից ու արմատից հմայիլներ պատրաստում[3]։
Որոշ բարբառներում դաղդղան են անվանում եղինջը։ Հմայիլի անվանումը կարող է առաջացած լինել այս բառի՝ «ծակող, դաղող, չարը վանող» իմաստից[4]։ Աղբյուրը՝ Վիքիպեդիա
… Հին աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, որոշ առարկաների և երևույթների վերագրվել են տարբեր նշանակություններ և գործառույթներ: Մարդիկ այդ առարկաներին վերագրում էին չարին վանելու և հաջողություն բերելու հատկանիշներ, և դրանց անվանում էին չարխափաններ: Դրանք հիմնականում իրեր էին, որոնք պատրաստվում են հատուկ ծիսակարգով և պահվում հատուկ պայմաններում: Այս բոլոր առարկաներն էլ հենց կոչվում են հայկական հմայիլներ կամ, այսպես ասած, հմայքի արժանի իրեր: …….. Աղբյուրը՝ Հայկական հմայիլներ