Աշնանային հավաք. հոկտեմբերի 3-28
«Պարապմունք — համերգ» , «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծերով Քոլեջի, Միջին դպրոցի 8-րդ դասարանցիների համագործակցային նախագիծ
Ժամանակացույց՝ 10.10.2022, ժամը՝ 11.10
Վայր՝ Մայր դպրոցի դիմաց, Քանդակների պուրակ
Մասնակիցներ՝ Քոլեջի (երաժիշտ՝ Մարինե Մկրտչյան), Միջին դպրոցի (երաժիշտ՝ Լուիզա Քեշիշյան) սովորողներ
Նախապատրաստական փուլ
Մասնակիցները նախօրոք ծանոթանում են Կոմիտասի կյանքին ու գործունեությանը: Կոմիտաս-մարդու իսկական կերպարը բացահայտելու համար հատկապես կարևոր է կարդալ նրա նամակները, բանաստեղծությունները: Միասին ունկնդրում են Կոմիտասի ստեղծագործությունները, արտահայտում իրենց կարծիքը: Սովորում են Կոմիտասի գրառած ազգային երգերից մի քանիսը, ինչպես նաև սովորում են պարել նրա գրառած «Շորոր»-ը:
Ծրագրում՝
Երգեր
- Սև ա չոբանի շունը
- Երկինքըն ամպել է
- Երևան բաղ եմ արել
- Սոնա յար
- Հոյ Նազան
- Իմ չինարի յա՛րը
- Երի, երի, ջա՜ն
- Նոր եմ նոր մածուն մերել, Առնեմ, էրթամ իմ յարը
Ազգային պարեր
- Շորոր
- Ապարանի գյովնդ
- Ախքըտի քոչարի
- Փափուռի